Կատարի էմիրը առաջին անգամ խոսել է արաբական երկրների հետ կոնֆլիկտի մասին
Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանին կոչ է արել կարգավորել ճգնաժամային վիճակը, որը առաջացել է Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Բահրեյնի, Եգիպտոսի հետ հարաբերություններում։ Սա նրա առաջին հրապարակային ելույթն է: էմիրը քննադատել է «չարամիտ խայտառակ արշավը» Կատարի դեմ, և միաժամանակ նշել, որ բարձր է գնահատում իր ժողովրդի հանգստությունը։ «Ինչպես գիտեք, Կատարում կյանքն ընթանում է իր բնականոն հունով։ Մենք բաց ենք երկխոսության համար, որպեսզի լուծենք ստեղծված ճգնաժամը»,- ասել է նա։
