Պարզվել է մահացածի և 6 վիրավորների ինքնությունը. տուժածների մեջ է բանկի կառավարիչ

Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնի ավագ քննիչ Վարդապետյանի կողմից հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է հուլիսի 20-ին Շիրակի մարզի Շիրակ գյուղի վարչական տարածքում խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը։ Պարզվել է՝ Mercedes-ը վարել է Մարալիկ քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Հարություն Պետրոսյանը, իսկ Opel Astra-ն վարել է Մարալիկ քաղաքի բնակիչ՝ 42-ամյա Մելիքսեթ Ալեքսանյանը, ինչի հետևանքով վարորդներ Հ. Պետրոսյանը, Մ. Ալեքսանյանը, վերջինիս ուղևորներ՝ Մարալիկ քաղաքի բնակիչներ՝ 13-ամյա Մոնիկա Ալեքսանյանը, 10-ամյա Սոֆի Ալեքսանյանը, 6-ամյա Աննա Ալեքսանյանը, 9-ամյա Անահիտ Ալեքսանյանը տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 60-ամյա Անահիտ Ալեքսանյանը, ով նույնպես Մարալիկ քաղաքի բնակիչ էր, տեղում մահացել է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդ Հ Պետրոսյանն աշխատում է «ՎՏԲ» բանկի Սպիտակի մասնաճյուղում՝ որպես կառավարիչ, իսկ վիրավոր երեխաները սովորում են Մարալիկի թիվ 1 դպրոցում։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 20-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Գյումրի քաղաքից դեպի Շիրակ գյուղ տանող ճանապարհահատվածում՝ Շիրակ գյուղի գերեզմանների հարևանությամբ, բախվել էին Opel մակնիշի 34 CV 840 համարանիշի և Mercedes մակնիշի 77 NT 477 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 6 հոգի, որից 4-ը երեխաներ էին, իսկ 2-ն էլ ավտոմեքենաների վարորդները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Գյումրու բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ վիրավորներից երկուսին իր անձնական օգտագործման ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով հիվանդանոց էր տեղափոխել քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված մայոր Ալիկ Առաքելյանի հայրը, ով վթարից առաջ հերոս տղայի շիրիմին էր այցելելիս եղել և երբ իմացել էր տեղի ունեցած վթարի մասին, շտապել էր օգնության ձեռք մեկնել վիրավորներին։ Վիրավորներից մի քանիսին էլ մինչև ոստիկանների ու փրկարարների ժամանումը, օգնության էին հասել ճանապարհին գործող բենզալցակայանի աշխատակիցները։

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am