Ուկրաինայում կալանավորված Ռուսաստանի քաղաքացին ահաբեկչության մեջ է մեղադրվում
Ուկրաինայի իրավապահ մարմինները Ռուսաստանի քաղաքացի Վիկտոր Ագեևին ահաբեկչության մեղադրանք են առաջադրել: Այս մասին հայտնել է Ուկրաինայի անվտանգության ծառայության պետ Վասիլի Գրիցակը: «Նրա գործողությունները որակվում են որպես ահաբեկչություն»,- ասել է Գրիցակը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ուկրաինական կողմը պնդում է, որ ձերբակալված Ագեևը Լուգանսկում եղել է պայմանագրային ծառայող, իսկ ռուսական կողմը նշում է, որ նա երբեք պայմանագրային հիմունքներով չի ծառայել ՌԴ զինված ուժերում:
