«Սասնա ծռեր» խմբի անդամները հացադուլ են հայտարարել

«Սասնա ծռեր» խմբի անդամները հացադուլ են հայտարարել: Այս մասին տեղեկացնում է «Սասնա ծռերի» անդամ Վարդան Գերավետյանի շահերի պաշտպան Դավիթ Գյուրջյանը: «Ես՝ Վարդան Գերավետյանս եւ պայքարի այս ձեւին միացող «Սասնա ծռեր» ազգային ազատագրական շարժման մասնակիցներս հայտարարում ենք հացադուլ հետեւյալ պահանջներով եւ պատճառաբանությամբ։ 1) Ճանաչել որպես քաղբանտարկյալներ «Սասնա ծռեր» խմբի անդամներին եւ նույն գործով կալանավորված անձանց, ինչպես նաեւ Կարո Եղնուկյանին, Անդրիաս Ղուկասյանին, Գեւորգ Սաֆարյանին, Հայկ Կյուրեղյանին, Շանթ Հարությունյանին եւ նրա խմբի տղաներին, «Սասնա ծռերի» շրջանակներում կալանավորված ցուցարարներին, Սարի թաղի կալանավորված բնակիչներին եւ բոլոր այն անձանց, ովքեր կալանավորված են ներկայիս ազգակործան ռեժիմի կողմից իրենց քաղաքական եւ քաղաքացիական դիրքորոշման համար։ 2) Առանձնացնել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորված «Սասնա ծռերի» անդամներին, տեղափոխել նրանց ընդհանուր բանտախցերից առանձնացված բանտախցեր։ Պատճառաբանությունը հետեւյալն է՝ Առաջին իսկ օրերից «Նուբարաշեն» ՔԿՀ-ում շրջանառության մեջ դրվեց այն միտքը, թե իբր իշխանությունները ուզում էին համաներում հայտարարել, սակայն «Սասնա ծռերի» պատճառով չեն իրականացնում, այդպիսով փորձելով թշնամանք սերմանել «Սասնա ծռերի» անդամների եւ մյուս կալանավորված անձանց միջեւ։ Բացի այդ ինչ սկսվեց մեր գործերով դատավարությունը հաճախակի դարձան «Նուբարաշեն» ՔԿՀ (կողմից) վերահսկող մարմինների կողմից եւ ներկայությամբ խուզարկությունները հատկապես այն խցերում, որտեղ գտնվում են «Սասնա ծռեր» խմբի անդամները, ինչը ապագայում հանգեցնելու է լարվածության եւ չի բացառվում՝ նաեւ բախումների։ Չնայած այն բանին, որ «Սասնա ծռերի» եւ այլ կալանավորների միջեւ միշտ եղել են բարիդրացիական եւ նույնիսկ ջերմ հարաբերություններ, բոլորիս համար էլ ակնհայտ է, որ այդ գործողությունները արվում են միտումնավոր եւ չակերտավոր արդարադատության ճիրաններում հայտնված առանց այն էլ ծայրահեղ նյարդային վիճակում գտնվող կալանավորված անձանց դժգոհությունը առաջացնելու նպատակով։ 3) Դատարանում «Սասնա ծռերի» նկատմամբ կիրառված բռնությունները, որոնց ականատես եղավ հանրությունը, մենք գնահատում ենք ահաբեկչություն ոչ թե «Սասնա ծռերի», այլ ողջ հայ ժողովրդի նկատմամբ։ «Սասնա ծռերի» գործով դատական նիստերի ընթացքում դատարանի վարչական շենքում, նույնիսկ դահլիճից սկսած բացահայտ կերպով բռնություն կիրառվեց ոստիկանության կողմից «Սասնա ծռերի» անդամների հանդեպ, ինչին հանցավոր կերպով անհաղորդ մնաց արդարադատության իրականացմանը կոչված դատական իշխանությունն ի դեմս նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի։ Այստեղից, ինչպես նաեւ պաշտպանական կողմի իրավունքների բազմաթիվ խախտումներով ընթացող «դատավարության» ընթացքից բոլորիս պարզ է, որ արդարադատություն ընդհանրապես գոյություն չունի Հայաստանի Հանրապետությունում, ինչի մասին մենք տարիներ շարունակ բարձրաձայնել ենք եւ նման կերպ կանխակալ եւ ակնհայտորեն ուղղորդվող «արդարադատությունից» մենք եւ հայ ժողովուրդը որեւէ ակնկալիք չունենք եւ ունենալ չենք կարող։ Այդ իսկ պատճառով իշխանությանը այս մասով որեւէ պահանջ չենք ներկայացնում, դա բացարձակ իմաստազուրկ է։ 4) Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ պահանջում ենք իրականացնել քննություն պետական գործակալների կողմից կայացված ապօրինի որոշումների, ապօրինի գործողությունների եւ անգործության հետեւանքով Արթուրին պատճառված մահվան կապակցությամբ»,-ասված է հայտարարությունում:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am