Պարզվել է, թե հատկապես ինչն է նյարդայնացրել ռուսներին Փաշինյանի պահվածքում

Ինչպես հայտնի է, վերջերս ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքի ժամանակ Մոսկվայում Ուկրաինայի վերաբերյալ որևէ գնահատական չհնչեց: Ինչը զարմանալի էր, եթե հաշվի առնենք այն, թե ինչ գնահատականներ էին հնչում ՆԱՏՕ-ի անդամ երկրների հավաքների ընթացքում Ռուսաստանի հասցեին: Շատ արևմտյան դիտորդների կարծիքով սա ցույց է տալիս, թե ինչ խոցելի վիճակի մեջ է հայտնվել Մոսկվան նույնիսկ իր կողմից հռչակված դաշնակիցների շրջանում: Ավելին, ռուս դիտորդների կարծիքով, Մոսկվայում հատկապես հիասթափված են Ղազախստանի նախագահի պահվածքից, որի իշխանությունն այս տարվա սկզբում բառիս բուն իմաստով փրկեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Թեև ՀԱՊԿ անդամ երկրների գագաթաժողովի ժամանակ Ուկրաինայի մասին ոչինչ չասվեց, այնուամենայնիվ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բացահայտորեն քննադատեց ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին նման պահվածքի համար: Նա նույնիսկ բերեց ՆԱՏՕ-ի անդամ երկրների օրինակը, նշելով, թե ինչ համերաշխ են նրանք գործում, վերջում նշելով, եթե ՀԱՊԿ անդամ երկրները հետևություն չանեն իրենց պահվածքից, ըստ Լուկաշենկոյի, Արևմուտքը առանձին առանձին բոլորի «հարցերը կլուծի»:

Ըստ կրեմլյան դիտորդների, Լուկաշենկոյի ակնարկները ուղղված էին առաջին հերթին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին: Հենց վերջինիս պահվածքն է այսօր ամենաշատը մտահոգում Պուտինին: Սակայն Լուկաշենկոյի այս կոշտ քննադատության անսպասելիորեն արձագանքեց... Նիկոլ Փաշինյանը, նշելով իր հերթին, որ ՀԱՊԿ-ը իր կրավորական պահվածքով լուրջ խնդիրների առաջ կանգնեցրեց Հայաստանին: Իհարկե, Փաշինյանի խոսքերը արդարացի էին և հասկանալի: Հատկապես, երբ դրանք ուղված էին Լուկաշենկոյի հասցեին: Սակայն խնդիրն կայանում էր նրանում, որ իրականում, Լուկաշենկոյի շուրթերով Պուտինն էր հասկացնում Տոկաևին, որ վերջինս անշնորհակալ է գտնվում և հրաժարվում է աջակցել Մոսկվային այսօր այն դեպքում, երբ տարվա սկզբին հենց Մոսկվայի ջանքերով նա կարողացավ պահպանել իր իշխանությունը:

Եվ, ահա, անսպասելիորեն այդ իրավիճակին խառնվում է Փաշինյանը և այս հարցի շուրջ բոլոր խոսկցությունները դադարում են: Ըստ ռուս դիտորդների, իր պահվածքով Փաշինյանը ցույց տվեց թե ինչ աստիճանի նա չի տիրապետում ներպետությունների նուրբ հարաբերություններին, կամ էլ նրա այս քայլը կանխամտածված բնույթ է ունեցել և ստացվել է այնպես, որ ՀԱՊԿ անդամ երկրների շարքում առաջացել է երկու «բևեռ», մեկը Լուկաշենկոն է, ով Ուկրաինայի հանդեպ կոշտ գործելու կողմնակից է, մյուսը Փաշինյանը, ով մերժում է դա:

Սակայն, ըստ ռուս դիտորդների, իրականում այստեղ գործել է առաջին տարբերակը, այն է Փաշինյանը տգետ գործիչ է, որն այդպես էլ չկարողացավ շարքային լրագրողից դառնալ պետական գործիչ, որի պատճառով էլ նա անընդհատ անտեղի խառնվում է այն դեպքերում, որտեղ իմաստ չունի խառնվել, ծիծաղելի վիճակի մեջ դնելով իրեն և Հայաստանին:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

zham.am

դիտվել է 3890 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am