«Խաղաղասեր» Ալիևը Փաշինյանին դարձնում է ապակառուցողական

Ադրբեջանն առայժմ չի ընդունել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգում նաև Ղարաբաղի հետագա կարգավիճակն ու անվտանգությունը ներառելու՝ Երևանի առաջարկը, երեկ Բրյուսելում, պատասխանելով «Ազատության» հարցին, ասել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը միաժամանակ ակնարկել է, թե վաղ է հարցը վերջնականապես փակված համարել։ «Մենք հրապարակել ենք խաղաղության գործընթացի մեր տեսլականը։ Ասել ենք, որ Ադրբեջանի կողմից առաջարկված դրույթներում հայկական կողմի համար անընդունելի ոչինչ չկա, բայց այդ դրույթները չեն ներառում ակնկալվող խաղաղության համաձայնագրում առկա խնդիրների ողջ օրակարգը։ Մեզ համար առանցքային է քննարկել Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգության խնդիրները, ինչպես նաև, համապատասխանաբար, Ղարաբաղի կարգավիճակը», - հայտարարել է Միրզոյանը՝ շարունակելով. - «Մենք նաև կարծում ենք, որ կարևոր է խաղաղության պայմանագրի շուրջ այս բանակցությունները շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և համանախագահության մանդատի համաձայն։ Մինչ այժմ մենք Ադրբեջանից դրական արձագանք չենք ստացել այս առաջարկներին, բայց ջանքեր են գործադրվում, որպեսզի այդ բանակցությունները հնարավոր դառնան»։

Թե ում կողմից են գործադրվում ջանքերը, և կա արդյոք այդ ուղղությամբ ինչ-որ առաջընթաց՝ Արարատ Միրզոյանը չի հստակեցրել։ Խոսելով Եվրամիության մայրաքաղաքում՝ Հայաստանի արտգործնախարարը շեշտել է՝ Երևանը պատրաստ է գնալ հարաբերությունների կարգավորման, բայց դրա համար նաև մյուս կողմի համաձայնությունն է պետք. - «Ես կարող եմ միայն ընդգծել մեր պատրաստակամությունը և հանձնառությունը՝ տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը։ Բայց դրան հասնելու համար երկու կողմերի հավանությունն է անհրաժեշտ»:

Նկատենք, որ մինչդեռ մոտ մեկ ամիս առաջ հենց այստեղ՝ Բրյուսելում, Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները պայմանավորվել էին արագորեն առաջ շարժվել խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ և այն նախապատրաստելու հանձնարարական տվել իրենց արտգործնախարարներին։ Բացի այդ, Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել էին նաև մինչև ապրիլի վերջ համատեղ հանձնաժողով ստեղծել սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցով։ Ապրիլն ավարտվել է, հայտնի է, որ կողմերը համաձայնեցրել են հանձնաժողովի կառուցվածքը, սակայն կազմն ու օրակարգը մինչ օրս չեն հրապարակել՝ անհայտ պատճառներով։ Ավելին, Հայաստանի արտգործնախարարը հայտարարել էր, թե երկկողմ այդ հանձնաժողովն այս շաբաթասկզբին Մոսկվայում առաջին նիստն է անցկացնելու, որը, սակայն, այդպես էլ տեղի չունեցավ։ «Ինչո՞ւ, ի՞նչն է խոչընդոտում կողմերին նստել բանակցային սեղանի շուրջ», - «Ազատության» հարցին Միրզոյանն արձագանքել է՝ կան անհամաձայնություններ, բայց թե ինչի շուրջ՝ չի հստակեցրել։

«Դուք ճիշտ եք, այդ հանդիպումը չկայացավ, բայց կարող եմ հավաստիացնել, որ մենք շարունակում ենք քննարկումները այդ հանդիպումները կազմակերպելու շուրջ։ Որոշ տեխնիկական դետալներ կան, որոնք պետք է համաձայնեցվեն կողմերի միջև, և հույս ունենք, որ առաջիկա օրերին և շաբաթներին այդ հանդիպումը վերջապես կլինի», - ասել է Հայաստանի արտգործնախարարը:

Միրզոյանը, երեկ Բրյուսելում էր՝ մասնակցելու Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի նիստին, որը եվրոպական կողմից նախագահում էր կառույցի արտգործնախարար Ջոզեպ Բորելը։ Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը ևս փաստեց՝ Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս հեռու են համաձայնությունից, սակայն Եվրամիությունը պատրաստ է հնարավորն անել, որպեսզի կողմերն ընդհանուր հայտարարի գան։ «Շատ գոհ կլինեինք, եթե խաղաղության այդ համաձայնությունը ձեռք բերվեր, մենք կապի մեջ ենք երկու կողմի հետ էլ, որպեսզի նրանք իսկապես ամենաանկեղծ ցանկությամբ մոտենան այդ հարցին։ Մենք դրանից շատ հեռու ենք դեռ, բայց եթե դա տեղի ունենա, Եվրամիությունը կտրամադրի ցանկացած աջակցություն, որ մենք կարող ենք՝ համաձայնագրի կիրարկմանն աջակցելու համար», - հայտարարել է Բորելը:

Իսկ ահա Ալիևը պնդում է՝ հայկական կողմը երկու անգամ չեղարկել է նախապես համաձայնեցրած հանդիպումները, պաշտոնական Երևանի այդ քայլը Ադրբեջանի առաջնորդն անպատասխանատու է որակել։ «Եվրամիության խորհրդի նախագահ պարոն Շառլ Միշելի նախաձեռնությամբ ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև ապրիլի վերջ երկու կողմերը կստեղծեն աշխատանքային խմբեր, որոնք կսկսեն աշխատանքները», - Բաքվում Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ համատեղ ասուլիսի ընթացքում պատմել է Իլհամ Ալիևը՝ շարունակելով․ - «Ադրբեջանը ժամանակին ստեղծել է աշխատանքային խումբը և պատրաստ էր պատվիրակություն ուղարկելուն։ Դա հայկական կողմի հետ համաձայնեցված էր։ Ի դեպ, հենց Հայաստանի արտգործնախարարությունն էր առաջարկել առաջին հանդիպումն անցկացնել սահմանների հարցով։ Ադրբեջանն ընդունել է այդ առաջարկը, և մենք պատրաստ էինք պատվիրակություն ուղարկել։ Սակայն վերջին օրը՝ ապրիլի 29-ին, Հայաստանը չեղյալ է հայտարարել արդեն համաձայնեցված հանդիպումը»։

«Սա շատ հիասթափեցնող է: Է՛լ ավելի հիասթափեցնող է դարձյալ Հայաստանի կողմից մայիսի 7-11-ը սահմանին նոր հանդիպում անցկացնելու նախնական առաջարկի մերժումը», - պնդել է Ադրբեջանի առաջնորդը։ Միևնույն ժամանակ, Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը շարունակում է սպասել Հայաստանից «աշխատանքի մեկնարկի որևէ նոր ժամկետ»։ «Նման անպատասխանատու դիրքորոշումը, իհարկե, մտահոգություն է առաջացնում», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Փաստորեն, արդեն Բաքուն հրապարակավ պաշտոնական Երևանին ապակառուցողական կողմ է ներկայացնում: Ակնհայտ է, որ Ալիևը դժգոհ է, քանի որ անցած ամիս Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները Բրյուսելում պայմանավորվել էին մինչև ապրիլի վերջ համատեղ հանձնաժողով ստեղծել սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով։ Կողմերը հայտարարել էին, որ համաձայնեցրել են հանձնաժողովի կառուցվածքը։ Հայաստանի արտգործնախարարը հայտարարել էր, թե երկկողմ այդ հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա այս շաբաթ Մոսկվայում, այն, սակայն, տեղի չունեցավ։

Հիմա, Ալիևն, այսպես ասած՝ սրտատրոփ «խաղաղության» սպասողի դերում՝ Փաշինյանին կամաց-կամաց դարձնում է ապակուցողական ղեկավար: Այսինքն, Փաշինյանը ձգում է պրոցեսը, որպեսզի իշխանություն պահի, իսկ դրանով Ալիևին անուղղակիորեն «հնարավորություն» ընձեռում, որպեսզի ընդդեմ Հայաստանի Ադրբեջանը նոր հարձակում սկսելու «հիմքեր» ստանա՝ «հիմնավորելով», թե՝ «տեսե՛ք, Հայաստանը մերժում է խաղաղության հասնելու առաջարկները...»

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1106 անգամ
Լրահոս
Երևան-Սևան ճանապարհին «Toyota Camry»-ն հայտնվել է բաժանարար գոտու խոտածածկույթի վրա․ կա վիրավոր Նիկոլն ընկնում է իր փորած փոսը. Ալիևը սարսափելի հայտարարություն է արել. Նահապետյան (video) Պահանջում ենք դադարեցնել Սրբազանի անձի, առողջության և փաստաթղթերի շահարկումը Անկախության դեմ ամենավտանգավոր հարձակումը ներսից է. Սամվել Կարապետյանի ուղերձը «Կռունկ» երգող Անահիտ Մանասյա՛ն, կրկեսիդ վերջ տուր ու գնա Բաքու. Նաիրա Զոհրաբյան (video) Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնից «Նիկոլի Սասո՛ւն, դե պատասխան տուր էսօրվա ասածիդ համար․ այդ ի՞նչ հողեր եք բա նվիրել Ադրբեջանին» (video) Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ «Հասմիկ Հակոբյա՛ն, դու ո՞վ ես, ի՞նչ ես էշ-էշ խոսում, կարո՞ղ է Պապիկյանի տեղն ես նստել». Նահապետյան (video) ՇՏԱՊ. Սպասեք աղետի․ ԿԲ նախագահը կործանարար հայտարարություն է տարածել. Զոհրաբյան (video) Ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Ո՞վ կլինի Ծառուկյանի հաջորդ մրցակիցը. UFC-ի նախագահը բացում է փակագծերը Մաղթում ենք Հայաստանին հետագա հաջողություններ իր եվրոպական ճանապարհին․ Լիտվայի ԱԳՆ «Ալիևն իրեն ճղում է, զանգել է Էրդողանին ու գիտե՞ք ինչ է պարզվել». Հայկ Նահապետյան (video) Թող մեր ընտանիքներից հեռու լինի վախը, մեր խոսքերից՝ չարությունը. Խորեն Սրբազան Փաշինյա՛ն, խոսիր նրա մասին, թե ինչ մենք պետք է ստանանք․ոչ մի հող չի հանձնվելու Ադրբեջանին․Աբրահամյան (video) «Պահեստազորի սպա Հայկ Նահապետյանի պատասխանը Սասուն Միքայելյանի այսօրով լկտիությանը» (video) Մեր ուսերի վրա է մնացել այդ բեռը, հիմա գործելու մեր ժամանակն է․ Վեհափառը՝ Եռաբլուրից (video) Վիվառոյի Վիգենի ձեռքից օրը ցերեկով ամեն ինչ խլելու են.նոր օլիգարխիկ համակարգ է ձևավորվում.Նահապետյան (video) Վեհափառ Հայրապետը բարձրաստիճան հոգևորականների հետ այցելել է Եռաբլուր (video) Մենք ակնկալում ենք ամրապնդել տնտեսական կապերը, խթանել ամերիկյան ներդրումները Հայաստանում․ Ռուբիո Մեր պայքարը շարունակվում է, հայկական պետությունը պիտի ապրի՛ և հարատևի՛․ ՀՅԴ Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Շեյխերից ստացել եմ առաջարկ՝ տեղափոխվելու ամենազարգացած երկրներ, ասել եմ՝ ոչ, հայրենիքս Հայաստանն է Արտակարգ դեպք․ «Իջևան» ԲԿ-ում պտուղը ծնվել է մահացած
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am