Մևլութ Չավուշօղլուի հեռախոսազրույցը՝ Զիգմար Գաբրիելի հետ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հուլիսի 22-ին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի հետ: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը: Հեռախոսազրույցի ժամանակ նախարարները տեսակետ են հայտնել, որ երկկողմ հարաբերություններում ծագած ճգնաժամը պետք է կառավարել, ոչ թե ԶԼՄ-ների միջոցով, այլ դիվանագիտական ճանապարհով: Նշենք, որ վերջին շրջանում թուրք-գերմանական հարաբերություններում առաջացած լարվածությունը ակտիվորեն արտահայտվում է թուրք և գերմանացի պաշտոնյաների ԶԼՄ հարթակում միմյանց նկատմամբ մեղադրանքների և կոշտ հայտարարությունների միջոցով:
