Սերբիան մինչև տարեվերջ Ռուսաստանից անհատույց կստանա ՄիԳ-29 կործանիչները
Ռուսաստանը նախատեսում է մինչ 2017-ի վերջը ավարտել ՄիԳ-29 կործանիչների անվարձահատույց մատակարարումները Սերբիային, որը տրամադրվում են ռազմատեխնիկական օգնության շրջանակներում: Այս մասին «ՄԱԿՍ-2017» ավիացուցահանդեսի շրջանակներում հայտնել է Ռուսաստանի՝ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը: 2016-ի վերջին Սերբիայի վարչապետը հայտնել էր, որ Ռուսաստանը Սերբիային անհատույց կփոխանցի 6 միավոր ՄիԳ -29 կործանիչ, 30 միավոր Տ-72 տանկ, 30 միավոր ԲՌԴՄ-2 զրահապատ մեքենա և 14,5 մմ տրամաչափի հրաձգային զենք: 8 միավոր ՄիԳ-29 կործանիչ էլ Սերբիային կնվիրի Բելառուսը։ Կտրամադրվի նաև 2 միավոր «Բուկ-Մ1» զենիթահրթիռային համալիր։
