«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը դեռ մայիսի 10-ին հայտարարել էր, որ սահմանազատման գործընթացի արդյունքում Տավուշի շրջանի յոթ գյուղերը եւ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղը կհանձնվի Ադրբեջանին:
Այս հայտարարություններից հետո «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ ուղղելով հետեւյալ հարցերը. 1. ի՞նչ պայմանավորվածություններ են առկա այս մասով ադրբեջանական կողմի հետ, 2. Հայաստանի Հանրապետությունն ի՞նչ պատասխան է տվել այս պահանջներին, 3. եթե ՀՀ-ն հրաժարվի այս պահանջները կատարելուց, ի՞նչ կլինի: Եվ, ահա, ՀՀ արտաքին գործերի նախարարությունից ստացել ենք ընդհանրական մի պատասխան, որում ասվում է. «Տեղեկացնում ենք, որ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հանձնաժողովի աշխատանքները պետք է հիմնված լինեն երկու կողմից ընդունված, իրավական ուժ ունեցող փաստաթղթերի ու քարտեզների վրա»:
Թերեւս մեր երեք հարցերից ոչ մեկի պատասխանն այդպես էլ չտրվեց, ու անհասկանալի մնաց՝ Հայաստանը արդյոք հայտնել է իր անհամաձայնությունը մեզանից պահանջվող տարածքների վերաբերյալ, եւ ինչ արձագանք կա մեր մերժումից: Իսկ գուցե այդ տարածքները տալու մասով է՞լ է Նիկոլ Փաշինյանը մտադիր նշաձող իջեցնել. ԱԳՆ-ի պատասխանից ոչինչ պարզ չէ»:
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը