«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի մեր աղբյուրներն ասում են, որ Հայաստանում ծավալվող հակաիշխանական ցույցերը մեծ ոգեւորություն ու սպասումներ են առաջացրել արցախցիների շրջանում, որոնք հուսահատության մեջ են Արցախի անորոշ ապագայի եւ անվտանգային ներկայիս խնդիրների պատճառով։ Այնտեղ շունչները պահած հետեւում են հայաստանյան իրադարձություններին։ Իսկ վերջին օրերին սկսել են նաեւ աջակցության փոքրիկ միջոցառումներ անել, քանի որ կարծում են, որ Արցախի փրկության բանալին ՀՀ գործող իշխանությունների հեռացումն է։
Մեր աղբյուրները կատակում են, թե արցախցիները, բանուգործ թողած, հանրահավաքների, երթերի լայվերն են դիտում, չնայած որ Արցախի իշխող ուժի որոշ պատգամավորներ, հատկապես ՔԴՄ ներկայացուցիչները, վերջին ժամանակներում ակտիվորեն տարածում են հայաստանյան իշխանական ԶԼՄ-ների՝ այս շարժմանը վարկաբեկող նյութերը։ Նշենք, որ «Ազատ հայրենիք»-ՔԴՄ դաշինքը, կարելի է ասել, երկփեղկվել է, փոքրամասնությունը, մասնավորապես ՔԴՄ-ականներն են միայն կառավարվում հայաստանյան իշխանական շրջանակներից։ Իսկ առավել մեծ դերակատարում ունի իշխանական օլիգարխ-պատգամավորներից մեկը»:
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը