Թուրք բնորոշման իրական նշանակությունը խճճել է ազգային արժանապատվության նվաստացման հարցում չկողմնորոշվածին

 Հայտնի դարձավ, որ ձերբակալվել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը՝ մի քանի ամիս առաջ «Հայելի» ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հնչեցրած մտքերի համար։

ԱԱԾ տարածած հաղորդագրության համաձայն՝ համացանցում և զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվել են «Հայելի» ակումբում և այլ տեղերում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի կողմից տրված հարցազրույցները, որոնց ժամանակ վերջինս, անտեսելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ մարդու արժանապատվության անխախտելիության սկզբունքը, հրապարակայնորեն նվաստացրել է Շիրակի և Արարատյան դաշտավայրերի բնակչության ազգային արժանապատվությունը և մտացածին գաղափարներով կասկածի տակ դրել նրանց էթնիկ ծագումնաբանությունը:
«ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար ձերբակալվել է, միաժամանակ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար:
Ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում այսուհետ ևս հետամուտ է լինելու ազգային արժանապատվությունը նվաստացնելուն, ազգային թշնամանք հարուցելուն ուղղված նմանատիպ դրսևորումները չեզոքացնելու համար և համարժեք միջոցներ է ձեռնարկելու` կատարված հանցագործության դեպքերի բացահայտման ու մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,- հայտնում է ԱԱԾ կայքը և հավելում, որ նշված հանցավոր արարքի համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված է ազատազրկում` 3-6 տարի ժամկետով:

Նկատենք, որ տվյալ դեպքում խոսքն այն մասին է, որ ամիսներ առաջ Արմեն Գրիգորյանը հայտարարել է, թե բոլոր նրանք, այդ թվում նաև Շիրակի և Արարատյան դաշտի այն բնակիչները, ովքեր քվեարկել են Նիկոլ Փաշինյանի օգտին, թուրք են։ Փաստորեն, թուրք բնորոշումը ազգային արժանապատվության նվաստացում է դիտվում։
Բայց չէ՞ որ Փաշինյանի քաղաքական թիմը գիշեր-ցերեկ հայտարարում է հայ և թուրք ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների ձևավորման հրատապության մասին։ Այդ ինչո՞ւ են հանկարծ այդ բնորոշումից իրենց նվաստացած զգացել։ Նվաստացած ազգային արժանապատվությամբ հնարավոր չէ բարեկամություն և ընդհանրապես որևէ նորմալ հարաբերություն ստեղծել։ Նվաստացած ազգային արժանապատվությամբ հնարավոր է կառուցել միայն նոր ցեղասպանության նպաստավոր միջավայր։ Եթե ՀՀ ԱԱԾ-ն ունի այդ գիտակցումը, պետք է անհապաղ կալանքի վերցնի նաև Նիկոլ Փաշինյանին ու նրա քաղաքական թիմին՝ հայ ժողովրդի ազգային արժանապատվության նվաստացման հաշվին թուրքերի հետ <<բարեկամություն>> սկսելու համար։ Հակառակ պարագայում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հրապարակային հայտարարությունները պետք է դիտարկվեն բացառապես քաղաքական համատեքստում՝ ընդունելով, որ նա որևէ մեկին չի վիրավորել, այլ հնչեցրել է քաղաքական գնահատական, որը յուրաքանչյուր մարդու սահմանադրական իրավունքն է։

Ըստ էության Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ԱԱԾ-ին անպայմանորեն ձերբակալել Արմեն Գրիգորյանին՝ նրան վերագրելով ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքը։ Հասկանալով այս պարզ իրողությունը՝ փորձենք թարմացնել պետության անվտանգության համար պատասխանատու կառույցի հիշողությունը։ Իշխանության և Նիկոլ Փաշինյանի մոլի պաշտպաններից մեկը՝ Ռուստամ Ավագյանը, 2020-ի նոյեմբերին արցախցիների հասցեին հնչեցրել է վիրավորական բնորոշումներ, այդ թվում նաև արտաբերել է այն բառը, որը, ըստ վերը նշված հողորդագրության, ԱԱԾ-ն դիտարկել է Շիրակի և Արարատյան դաշտավայրերի բնակչության ազգային արժանապատվության հրապարակային նվաստացում։ Նիկոլ Փաշինյանի աջակիցը ձերբակալված չէ, և սա լավագույն փաստն է այն մասին, որ Արմեն Գրիգորյանի հանդեպ քաղաքական հալածանք է իրականացվում։

Այսինքն՝ եթե դու ազգի մի հատվածին վիրավորում ես Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը պաշտպանելու համար, դու Սահմանադրությունն ու Քրեական օրենսգիրքը չես խախտում։ Իսկ եթե ընդդիմադիր ես, կարող ես հայտարարվել ժողովրդի թշնամի, ինչպես դա արվում էր նախորդ դարի 37 թվականին։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 4161 անգամ
Լրահոս
Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Զանգը հնչեց․ հերթը հայ ընտրողինն է․ Արթուր Խաչիկյան Երևանի ամենացավոտ ու հրատապ խնդիրներից է գույքահարկը․ տնտեսագետ Ուկրաինական ԱԹՍ–ն հшրվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Քաղբանտարկյալ Արթուր Օսիպյանը 13-րդ օրն է՝ հացադուլի մեջ է. չպետք է լինեն «իմ ու քո քաղբանտարկյալներ». Վրթանեսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am