Խնդիրները հոգեբուժարաններում ոչ միշտ են պատշաճ ուշադրության արժանանում

Քաղաքացիական հասարակության ինստիտուտի, Միջազգային բանտային բարեփոխումներ կազմակերպության թբիլիսյան ներկայացուցչության նախաձեռնությամբ և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համագործակցությամբ  Աղվերանում անց է կացվում սեմինար՝ հոգեբուժական հաստատությունների մշտադիտարկման չափորոշիչների վերաբերյալ։ Դրան մասնակցում են հոգեբուժության ոլորտում միջազգային փորձագետ Վլադիմիր Արտակովը՝ Մակեդոնիայից, Վրաստանի Խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի ներկայացուցիչներ, Հայաստանի փորձը ուսումնասիրելու նպատակով Երևանում գտնվող Մարոկկոյի Մարդու իրավունքների ազգային կենտրոնի ներկայացուցիչներ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, Պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության աշխատակիցներ։ Սեմինար-դասընթացի նպատակը փորձի փոխանակումն է, ինչը կարող է առավել արդյունավետ դարձնել մշտադիտարկման գործընթացը հոգեբուժարաններում։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գնահատմամբ՝ խնդիրները հոգեբուժարաններում ոչ միշտ են պատշաճ ուշադրության արժանանում, և կա անհրաժեշտություն դրանք լայն քննարկման առարկա դարձնելու։ Այս խնդիրների ուսումնասիրությունը, ըստ Պաշտպանի, պահանջում է մասնագիտական մոտեցում և այդ նպատակով Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող մշտադիտարկման աշխատանքներում առաջիկայում կներգրավվեն նաև պրոֆեսիոնալ հոգեբույժ, հոգեբան, սոցիոլոգ։ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Արտակ Կիրակոսյանի դիտարկմամբ՝ փոխվել է հասարակության վերաբերմունքը հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց նկատմամբ, հասարակությունը խոսում է դրանց մասին, բայց դեռ շատ անելիք կա։ Երկօրյա դասընթացի ավարտից հետո մասնակիցները կայցելեն հոգեբուժական հաստատություն։

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am