Կապանի մշակույթի տանը գումարներ են յուրացվե՞լ. տնօրենը պարզաբանում է

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս տարի ամռանը Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքի մշակույթի տունը քաղաքի երեխաների համար ամառային ճամբար է կազմակերպել: Ֆինանսավորողները երկուսն են՝ քաղաքապետարանն ու Կապանի լեռնահարստացման կոմբինատը: Ճամբարային հանգիստը  երկու փուլով է կազմակերպվելու: Առաջին փուլը եղել է հունիսի 26-ից հուլիսի 7-ը: Armtimes.com-ի տեղեկություններով՝ առաջին փուլին մասնակցել է առավելագույնը 160 երեխա, սակայն ով եկել եւ ցանկություն է հայտնել մասնակցել ճամբարին, ասել են, որ այլեւս տեղ չկա: Երեխաների գրանցման փաստաթղթեում մինչդեռ նշվել է, որ ճամբարի առաջին փուլին մասնակցել է 200 երեխա: Երկրորդ փուլը եղել է հուլիսի 10-ից հուլիսի 21-ը, սակայն տնօրենն աշխատակիցներին ասել է, որ վարձատրելու է ընդամենը մի փուլի համար: Երկրորդ փուլում ավելի քիչ են եղել երեխաները՝ 140 հոգի, բայց նույն աղբյուրի պնդմամբ՝ փաստաթղթերով կրկին 200 երեխա է ներառված եղել: Մշակույթի տունը աշխատավարձերը փոխանցել է աշխատակիցների հաշիվներին, իսկ տնօրեն Աշոտ Գրիգորյանն ասել է, որ բոլորը 20 հազարական դրամներ պետք է տան կոլեկտիվի համար խնջույք կազմակերպելու համար: Մշակույթի տան աշխատողները դժգոհել են, որ իրենք խնջույքի փոխարեն իրենց աշխատավարձերն են ուզում ստանալ: Բացի այս, նաեւ չճշտված տեղեկություններ կան, որ երեխաների իրական թիվը պակաս լինելու պայմաներում տնօրենն աշխատակիցներից գումարային պահումներ է կատարել: Armtimes.com-ին հասած տեղեկությունների իսկությունը փորձեցինք ստուգել՝ զրուցելով մշակույթի տան տնօրեն Աշոտ Գրիգորյանի հետ: Պարոն Գրիգորյան, որքա՞ն գումար է փոխանցվել մշակույթի տանը ամառային ճամբարը կազմակերպելու համար: Չգիտեմ, ես այդպիսի բաներ չեմ իմանում: Ես երեխաների հանգստով եմ զբաղվում, գումարն ի՞նչ կապ ունի ինձ հետ: Ինձ մատակարարում են, ես միջոցառում եմ անցկացնում: Ձեզ հիմա երեխաների հանգիստն է հետաքրքրո՞ւմ, թե՞ գումարը: Ֆինանսավորողից իմացեք: Ես փող չեմ ծախսել, որ իմանամ: Դուք ձեր աշխատակիցներին վճարում եք չէ՞ կատարած աշխատանքի համար: Դուք աուդիտ ե՞ք անում, որ նման հարցեր եք տալիս: Ես աշխատավարձ չեմ բաժանում, ես ընդամենը երեխաների հանգիստն եմ կազմակերպում: Մենք տեղեկություն ունենք, որ դուք ոչ թե 200 երեխայի հանգիստ եք կազմակերպել, այլ ավելի պակաս: Հարգելիս, ես գումարով չեմ զբաղվում, խնդրում եմ այդ հարցերը դիմեք քաղաքապետարան, կոմբինատին, ես ֆինանսներով չեմ զբաղվում, ընդամենը հանգիստն եմ կազմակերպում: Երեխաները մի օր գալիս են՝ 10-ն են բացակա լինում, մի օր՝ 20-ը: Երկրորդ փուլում ճամբարին քանի երեխա է մասնակցել: Օր կա եղել է 160, օր կա 180, տարբեր քանակի երեխաներ են գալիս: Մի օր արեւը շատ է՝ բացակայում են: Այսօր վերջին համերգն է, կարող եք գալ եւ իմանալ, թե որքան երեխա կա: Քանի՞սն են գրանցվել: 200 երեխա, երկու պատոկին էլ 200 երեխա է եղել: Ցանկություն ունեցողներն ավելի շատ են եղել: Եթե դատախազությունը ստուգումներ անի, ու պարզվի չարաշահում է եղել… Եթե գան ստուգեն ու չարաշահում լինի, բնականաբար՝ այս երեւույթը կվերանա, էլ ճամբար չի կազմակերպվի, ոչ մեկ չի ուզի: Հետեւանքն ուրիշ խնդիր է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am