ԻՊ-ի առաջնորդը հավանաբար ողջ է. Պենտագոն
USA Today-ի հաղորդմամբ` Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մատիսը հայտարարություն է արել,որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին հավանաբար դեռ ողջ է: «Առայժմ մենք որոնում ենք նրան, և ես ենթադրում եմ, որ նա ողջ է»,- ասել է Մատիսը։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի հաստատել ԻՊ առաջնորդ ալ- Բաղդադիի մահվան շուրջ տեղեկությունը։
