Մաքրություն պարտադրող օրենքը հավասար կգործի՞ բոլորի համար

«Փաստ» օրաթերթը գրում է. Քաղաքները, զբոսաշրջային վայրերը, մայրուղիները, փողոցները, բակերը, մուտքերը մաքուր պահելը թեև բոլորիս պարտականությունն է, բայց ոչ բոլորն են պարտաճանաչ կերպով հետևում, որ իրենց փնթիության պատճառով մեր քաղաքները, զբոսաշրջային վայրերը, մայրուղիները, փողոցները, բակերը, շենքերի մուտքերը աղբանոցի չվերածվեն: Շատ հաճախ անգամ մայրն իր երեխային չի կարողանում հասկացնել, որ փողոցում, գետնին թքել չի՛ կարելի, կերած պաղպաղակի թուղթը գետնին նետել չի՛ կարելի: Եվ քանի որ բոլորը և՛ թքում են, և՛ ուտում, և գետնին թափում, ուստի ծնողի պահանջը երեխաների համար հասկանալի չի դառնում, թե ինչու ուրիշներին կարելի է, իսկ իրեն՝ ոչ: Այսպիսի պայմաններում ապրելով երկիրը աղբանոցի վերածելուց հետո, հիմա էլ եկել է աղբը հավաքելու ժամանակը: Բայց ամենազավեշտալին այն է, որ ընդամենը մեկ հորդոր էր հարկավոր հիշելու, որ երկիրը համատարած աղբանոցի է վերածվել և պետք է անհապաղ երկիրը փրկել այդ աղտից: Այս պահին դժվար է կոնկրետ ասել, թե մամուլի քանի հրապարակում է եղել Նուբարաշենի, Սովետաշենի աղբանոցների անմխիթար վիճակի մասին: Քանի–քանի անգամ է Սևանա լճի տարածքից, Հրազդանի կիրճից և այլ վայրերից աղբը մաքրվել, բայց նախաձեռնություններն ինչքան էլ որ ցուցադրական բնույթ են կրել, այնուամենայնիվ չեն օգնել, որ այդ արատավոր երևույթը մեր առօրյայից վերանա: Եվ ընդամենը, երբ վարչապետը հանձնարարեց տուգանք սահմանել աղբը թափելու համար, նախարարները սկսեցին տեղից շարժվել: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն էլ լրագրողներին բարի լուր ավետեց, թե՝ օրենքը գրել են ու արդեն փոխանցել ՀՀ արդարադատության նախարարությանը։ «Այն բավականին կոշտ վարչական պատիժներ է սահմանում մեքենայից աղբ նետելու, մեքենայից ծխախոտի մնացորդ նետելու համար նվազագույն տուգանքի չափը 16 հազար դրամ, խոշոր ձեռնարկությունների համար այն հասնում է մինչև 200–300 հազար դրամի չափի»,– վերջին կառավարության նիստից հետո ասաց Դ. Լոքյանը, ով ավելի վաղ հայտարարել էր, որ մեզ մոտ քաղաքը, երկիրը մաքուր պահելու մշակույթ չկա: Ստացվում է, որ թեև փորձ է կատարվում «Մաքուր Հայաստան» ծրագիր իրականացնել, սակայն այս գլխից այդ ծրագրի ճակատագիրը գիտեն: Այսինքն, դժվար այն հաջողություն ունենա, քանի որ մենք ինչ–որ բան մաքուր պահելու մշակույթ նախկինում չենք ձևավորել: Հիմա հարց է ծագում, թե աղբը պատշաճ թափելու հարցի շուրջ մշակույթ չձևավորած քաղաքացիներն ինչպես իրենց կդրսևորեն, երբ ուժի մեջ մտնի տուգանքի կամ այսպես ասած մահակի ինստիտուտը: Հիմա էլ նույն աղբը այս ու այն տեղ շաղ տվողները սկսելու են իրենց աղբից ազատվելու համար այն ուրիշի դռանը լցնել ու շառը նրանց վրա գցել: Բայց պարզվում է, որ սրա մասին է մտածել կառավարությունը և նախատեսում է հաջորդ տարի 10 հազար աղբաման գնել ու ողջ երկրով շարել: Բայց աղբամանի տարողությունը անսահմանափակ չէ, այսինքն, այն դնելուց հետո, կարճ ժամանակ անց արագ կլցվի ու եթե չդատարկվի, նորից նույն պատկերը կստացվի: Մնում է հույսը դնել քարոզչություն իրականացնելու վրա: Այս մասով հոլովակներ են պատրաստվելու, որոնց համար պետական միջոցներից ծախսեր չեն արվելու, այլ ընդամենը փորձելու են խնդրի լուծման համար բարոյահոգեբանական իրավիճակը փոխել: Բայց այդպես էլ հարց է մնում, թե ինչպես է ապացուցվելու, որ տվյալ աղբը տվյալ անձն է թափել և դրա համար պետք է ասենք՝ 16000 դրամով տուգանվի: Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 226 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am