Ով է Սպիտակ տան նոր մամուլի քարտուղարը
New York Times-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տան նոր մամուլի քարտուղար կդառնա Սարա Սանդերսը։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան՝ հաղորդակցության հարցերով նորանշանակ տնօրեն Էնթոնի Սկարամուչին։ «Սարան կդառնա մամուլի քարտուղար», -ասել է Սկարամուչին լրագրողներին՝ շնորհավորանք ուղղելով Սարային։ Մինչ նոր պաշտոնում նշանակվելը, Սանդերսը եղել է հրաժարական տված մամուլի քարտուղար Շոն Սփայսերի տեղակալը։ Սփայսերի հեռանալու պատճառը եղել է Սկարամուչիի նշանակման հարցում անհամաձայնությունը։
