Հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը թերթի խմբագրականում գրում է․
Արդյո՞ք իշխանությունն այնքան վախեցած է, որ փորձում է ճնշումների ու քրեական հետապնդումների միջոցով վախեցնել մարդկանց եւ ստիպել, որ չպայքարեն: Մի կողմից՝ իշխանական լրատվամիջոցների քրտնաջան աշխատանքը, մյուս կողմից՝ ֆեյսբուքյան ողջ իշխանական ռեսուրսի մոբիլիզացիան, երրորդ կողմից` իրավապահների հիստերիան խոսում են հենց այդ վախի մասին: Եթե այնքան քիչ են Ֆրանսիայի հրապարակում հավաքվածները եւ երթի մասնակիցները, որոնց կարելի է հեգնել ու ծաղրել: Եթե միայն փողով են մարդկանց հրապարակ բերում, եւ այնտեղ միայն թմրամոլներ են, հարբեցողներ, անտուններ ու անապահովներ: Եթե վիճակն այնքան վատ է, որ անգամ Ավետիք Չալաբյանի նման մտավորական մարդն է փողով փորձում մարդ բերել հրապարակ:
Եթե իրոք ընդդիմությունը պառակտված է, լիդերի բացակայությունը քանդում է շարժումը, իսկ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ներկայությունը վանում է ժողովրդին, այդ դեպքում ինչո՞ւ եք այդքան անհանգստացած: Այդ դեպքում մարդիկ մի քանի օրից կհոգնեն, փողերը կա՛մ կվերջանան, կա՛մ էլ փող բաժանողներ չեն լինի։ Նրանց մի մասն արդեն, փաստորեն, բանտում է, մյուսները կզգուշանան բանտում հայտնվելուց եւ...կինոն կավարտվի:
Ի՞նչ կարիք կա այսպես ցնցումների մեջ ընկնելու` քաղաքական գործիչներ ձերբակալելու, սադրիչներ ուղարկելու, որ այդ «սակավաթիվ» հավաքները տապալեն կամ ընդդիմության ներկայացուցիչներին գաղտնի ու ապօրինաբար ձայնագրեն: Ի՞նչ կարիք կա դիմակավորված մարդկանց խուզարկությունների ուղարկելու: Կամ` դատախազության եւ ոստիկանության անունից օրական 10 հաղորդագրություն տարածելու, թե` զգուշացնում ենք անօրինական գործողություններից: Սա պարզ շանտաժ է` պետության կողմից, որը դուրս է հասարակական կարգը պաշտպանելուն կոչված կառույցների լիազորություններից:
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը