«Նախագահը շատ լավ կարմա ունի,աշխարհն իր կողմ է շրջվում»

Սպիտակ տունը որոշել է բարելավել լրագրողների հետ վերջին ամիսներին վատթարացող հարաբերությունները: Մասնավորապես, լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել լրատվամիջոցների հետ կապի համար պատասխանատու անձանց շրջանում: Սպիտակ տան տեղեկատվության բաժնի ղեկավար է նշանակվել 53-ամյա ձեռնարկատեր, գործարար, նյու յորքցի Էնթոնի Սքարամուչին, իսկ Սպիտակ տան նոր խոսնակ է դարձել նախկին փոխխոսնակ Սարա Սանդերսը: Խոսնակի խոսքով, փոփոխություններն առաջին հերթին կոչված են օգնել նախագահ Թրամփի ուղերձը հասցնել քաղաքացիներին. «Մենք շատ լուրջ ձեռքբերումներ ունենք, սակայն դրանց համար շատ փոքր գնահատականի ենք արժանացել»: Էնթոնի Սքարամուչին իր կողմից նշել է, որ փորձելու է օգնել լրագրողներին տեսնել իրական Դոնալդ Թրամփին, ինչպիսին նրան գիտեն մտերիմները. «Նախագահը շատ լավ կարմա ունի, աշխարհն իր կողմ է շրջվում: Նա իրականում հրաշալի անձնավորություն է»: Հիշեցնենք, որ Սպիտակ տան տեղեկատվության բաժնի նախկին ղեկավար Մայք Դուբկեն ազատվել էր աշխատանքից, քանի որ չէր կարողացել Սպիտակ տան տեսակետը հասցնել լրատվամիջոցներին Հետաքննությունների դաշնային ծառայության ղեկավար Ջեյմս Քոմիին աշխատանքից ազատելու Դոնալդ Թրամփի որոշումից հետո: Արդյունքում, մի քանի ժամ շարունակ Թրամփի որոշումը եթերում քննադատում էին Քոմիի կողմնակիցները, մինչդեռ Սպիտակ տունը լռում էր: Ինչ վերաբերում է Սպիտակ տան նախկին խոսնակ Շոն Սփայսերին, ապա նա հրաժարական է տվել: Լրագրողների կարծիքով, բարդ է աշխատել Սպիտակ տան տեղեկատվության բաժնում այն պայմաններում, երբ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերի միջոցով իր սեփական մամլո խոսնակի բառերին հակասող հայտարարություններ է անում: Էնթոնի Սքարամուչին սակայն մարտահրավերներին պատրաստ է եւ լիովին վստահում է Դոնալդ Թրամփին. «Կարծում եմ նա ունի աշխարհում եւ մի գուցե նաեւ պատմության մեջ լավագույն քաղաքական բնազդը: Հիշեք, որ նա իր քաղաքական կարիերան սկսել է ընդամենը 2 տարի եւ 2 ամիս առաջ եւ այդ ժամկետում անհավատալի աշխատանք է կատարել ամերիկյան ժողովրդի համար: Մարդիկ, որոնց հետ ես մեծացել եմ, իրենց նույնացնում են նախագահի հետ եւ սիրում են նրան: Հենց այդ ուղերձն ենք մենք տարածելու»: «Ամերիկայի ձայն»

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am