ՊԵԿ նախագահի որդիների բիզնեսը հարկային արտոնություններ ստացավ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունը իր երեկվա նիստում հարկային արտոնություններ տվեց անցած տարեվերջին գրանցված «Գրին ֆարմեր» անունով մի ընկերության: Այս որոշման հմայքն այն է, որ ընկերության բաժնետերերի կազմում են ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի երկու որդիները՝ Հենրիկ և Ռուբեն Հարությունյանները: Վերջիններս, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն, տիրապետում են նշված ընկերության բաժնետոմսերի 17-ական տոկոսների: Այսինքն՝ երկուսով միասին այդ ընկերության 34 տոկոսի սեփականատերերն են: Մնացած 66 տոկոսի սեփականատերը Արման Աբրահամյան անուն-ազգանունով քաղաքացի է, որի ով լինելը երեկ պարզել չկարողացանք: Կառավարության որոշմամբ՝ «Գրին Ֆարմեր» ընկերությունը, որը Երասխում հիմնում է ինտենսիվ այգիներ և պատրաստվում է ավելի քան 2 միլիոն դոլարի ներդրում իրականացնել, ազատվելու է ներկրող ապրանքների մաքսատուրքից, ինչպես նաև երեք տարով հետաձգվելու է սահմանի վրա գանձվելիք ավելացված արժեքի հարկի վճարումը: Այլ կերպ ասած, կառավարությունը հերթական անգամ արտոնություն է սահմանում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի հարազատներին պատկանող ընկերության համար: Մեր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ պետեկամուտների կոմիտեից հաստատեցին, որ նշված ընկերության բաժնետերերը ՊԵԿ նախագահի որդիներն են: Սակայն, ըստ մեզ տրամադրած պարզաբանման, նշված բիզնեսով զբաղվելու նախապատրաստական աշխատանքները սկսված են եղել ավելի քան մեկ տարի առաջ, երբ Վարդան Հարությունյանը պետական պաշտոն դեռ չէր զբաղեցնում: Դատելով ծրագրի մասշտաբներից և բիզնեսի յուրահատկություններից, այս պնդումը համոզիչ է թվում: Նշենք, որ Վարդան Հարությունյանի որդիների մասնակցությամբ այս ընկերությունը Կոտայքի մարզում կառուցում է մեծ ջերմոց, որտեղ ներդրումների ծավալը կազմում է շուրջ 12 միլիոն դոլար: Դրա շինարարությունը մոտենում է ավարտին: Այս կառույցի համար սահմանված հարկային արտոնությունների վերաբերյալ փաստաթղթեր կառավարության պահոցներում չհայտնաբերեցինք»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am