Ռուսական արդարադատությունն «անխոցելի» է. ցմահ դատապարտված սենատորին կարող են ներել, իսկ Լևոն Հայրապետյանին՝ ոչ

«Փաստ» թերթը գրում է. Ռուսական արդարադատությունն «անխոցելի» է: Պատվիրված սպանությունների, ահաբեկչության կազմակերպման, հարկերից խուսափելու և այլ ծանր հանցանքների համար ցմահ ազատազրկման դատապարտվածին կարող են ներել, իսկ ահա խիստ կասկածելի և մինչ օրս չապացուցված փաստերի հիման վրա 4 տարվա ազատազրկման դատապարտված մարդուն, ով կյանքի հետ անհամատեղելի հիվանդությունների մի ամբողջ փունջ ունի, շարունակել պահել բանտում՝ անմարդկային պայմաններում: Առաջին դեպքում խոսքը Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մասին է: Իսկ երկրորդ դեպքում՝ հայտնի գործարար, բարեգործ Լևոն Հայրապետյանի: Ավելին, Հայրապետյանին դատապարտել են հենց Իզմեստևի և նրա մոր ցուցմունքների հիման վրա: Իզմեստևի մայրը ցուցմունք էր տվել, թե իբր Հայրապետյանն իրենից 700000 դոլար կաշառք է կորզել՝ որդու դատավճիռը մեղմելու նպատակով: Մինչս օրս այդ ցուցմունքները որևէ կերպ չեն հիմնավորվել և չեն ապացուցվել: Իսկ արդեն որդին 2014–ին ցուցմունք էր տվել «Башнефть»–ի նախկին ղեկավար Ուրալ Ռախիմովի դեմ և նշել, որ Լ. Հայրապետյանն էլ է մասնակցել Ռախիմովի կողմից՝ «Башнефть»–ը «Система» ԲՖԿ–ին վաճառելու գործին: Այդ ցուցմունքի հիման վրա Հայրապետյանի ձերբակալությունը երկարացվել էր: Նույն գործով անցնող «Система»–ի ղեկավար Եվտուշենկովի նկատմամբ հարուցված գործը կարճվել է, իսկ Ռախիմովի հանդեպ հայտարարվել է միջազգային հետախուզում, բայց Ավստրիայի դատական իշխանությունները մի քանի անգամ մերժել են ռուսական կողմի՝ Ռախիմովին արտահանձնելու պահանջը՝ հարուցված քրեական գործում քաղաքական դրդապատճառներ տեսնելու պատճառաբանությամբ: Իսկ որ ՌԴ նախագահը պատրաստ է Իզմեստևին ներում շնորհել, հայտնի է դարձել երկու օր առաջ: Նախկին սենատորին ներում շնորհելու խնդրանքով Պուտինին դիմել է Մոսկվայի Հելսինկյան խմբի ղեկավար, իրավապաշտպան Լյուդմիլա Ալեքսեևան: Նրա 90–ամյակի առթիվ Պուտինն անձամբ է հյուրընկալվել իրավապաշտպանի տանը: Այդ ժամանակ էլ Լ. Ալեքսեևան Պուտինից ներում էր խնդրել Իզմեստևի համար. «Ես ասացի՝ դա նվեր չէ, խնդրանք է: Բարի գործ արեք՝ ներում շնորհեք Իզմեստևին: Ներում շնորհելը արդարադատություն իրականացնելու ակտ չէ, այն գթասրտության ակտ է»,– ավելի ուշ պատմել է իրավապաշտպանը: Պուտինն էլ դրական է պատասխանել: Այս լուրը հաստատել են նաև Կրեմլում: «Նախագահն ասել է, որ դա հնարավոր է, բայց ժամանակ է հարկավոր»,– նշել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Իսկ ահա հայ գործարարին ներում շնորհելու, ավելին, նույնիսկ առկա հիվանդությունների պատճառով դատավճիռը մեղմելու բոլոր փորձերը մերժվել են: Ժամանակին Հայրապետյանի գործն ուսումնասիրելու և այն օրենքի շրջանակներում լուծելու խնդրանքով Պուտինին դիմել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Սակայն Պուտինի պատասխանն անսպասելի և շատ խոսուն էր եղել՝ իսկ ո՞վ է այդ Հայրապետյանը: Իսկ թե Հայրապետյանն ով էր, Պուտինը դժվար թե չիմանար: Ռուսական բիզնես միջավայրում, ռուսական քաղաքական ու բիզնես էլիտայի հետ իր կապերով Հայրապետյանն ամենևին էլ վերջին մարդը չէր: Այնպես որ, ցավոք սրտի, մինչ օրս ակտուալ է մնում Սիամանթոյի խոսքը՝ ով մարդկային արդարություն, թող որ թքեմ քո ճակատին»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am