Ո՞վ էր «ժուչոկ» դրել Արթիկի թիվ 4 մանկապարտեզի նախկին տնօրենի աշխատասենյակում. հարուցվել է քրգործ

«Armtimes.cօm-ը դեռ ապրիլի 25-ին տեղեկություն էր հրապարակել, որ Շիրակի մարզի Արթիկի թիվ 4 մանկապարտեզի արդեն նախկին տնօրեն Հասմիկ Աջամօղլյանի աշխատասենյակում հայտնաբերվել է գաղտնալսող սարք: «Հայկական ժամանակ»-ի տեղեկացմամբ՝ դեպքի առնչությամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 144 հոդվածի հատկանիշներով, որն այս պահին գտնվում է նախաքննության փուլում: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: «Քրեական գործ է հարուցված, իսկ քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում: Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ: Գործի շրջանակներում հարցաքննվել են բազմաթիվ անձինք, որոնց տվյալներն այս պահին հրապարակման ենթակա չեն»,- armtimes.com-ին տեղեկացրեց մարզի դատախազը: Արթիկի թիվ 4 մանկապարտեզի նախկին տնօրեն Հասմիկ Աջամօղլյանն էլ տեղեկացրեց, որ դեռ որևէ տեղեկություն չկա, թե ով է ի վերջո իր աշխատասենյակում գաղտնալսող սարք դրել: «Գործից դեռ ոչ մի բան չկա: Հիմա հատուկ գործերի քննիչն է քննում գործը: Ինձ հա էլ քննում են, չեմ հաշվել, բայց շատ եմ գնացել, եկել: Չգիտեմ, թե ինձանից բացի, ում են քննել»,- armtimes.com-ին տեղեկացրեց նախկին տնօրենը: Արթիկից armtimes.com-ին փոխանցված տեղեկության համաձայն՝ հարցաքննության են հրավիրվել մանկապարտեզի նախկին տնօրենը, ամբողջ աշխատակազմը, Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանի տեղակալ Արտակ Հարությունյանը, ինչպես նաև բաժնի պետեր: Հիշեցնենք, որ «ժուչոկի» ի հայտ գալուց հետո, Մխիթար Վարագյանն աշխատանքից ազատել էր Հասմիկ Աջամօղլյանին»,-գրում է թերթը: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»-ի՝ 22.07.17թ. համարում:

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am