Ի՞նչ կապ ունի Արթուր Մեսչյանը ապօրինի կառույցի հետ

«Իրավունք» թերթը գրում է. «Արվեստը սեր է» հաղորդման հյուրն է «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար, «Գաթա բենդի» համահիմնադիր Անդրանիկ սարկավագ Մանուկյանը:

-Մայիսի 9-ի Եռատոնը Դուք ինչպե՞ս նշեցիք:


Այդ տոնը դիմավորել եմ իմ տանը, իմ բակում, ընտանիքիս հետ: Ոչ մի տեղ չեմ կարողացել ներկա լինեմ: Այն իրական աշխարհը, որը ձեռք բերեցինք, երազանք էր մեզ համար: Ինձ թվում էր, որ վաղվա օրն ավելի կայուն պետականության առջեւ պետք է կանգնենք: Այնինչ փորձությունը բերեց նրան, որ ընդհանրապես զրկվեցինք մեր իրական շատ բարիքներից:

-Ձեր պապերը մասնակցե՞լ են Հայրենական մեծ պատերազմին, կպատմե՞ք նրանց մասին:

Այո, եւ մայրական, եւ հայրական կողմի պապերս գնացել են պատերազմ եւ չեն վերադարձել: Մինչեւ չորս, հինգ տարի` հայրական պապս անհետ կորած էր: Այստեղի արխիվներում փնտրում ու չէինք գտնում: Բայց հորեղբորս տղան` որը Մոսկվայում է, այնտեղի արխիվներից տեղեկացավ, որ հորս հայրը` Միրոն, հուղարկավորված է Բելոռուսիայի Եղբայրական գերեզմանատանը: Մենք գնացինք, տեսանք, աղոթք արեցինք, խնկարկեցինք, մի փոքր հող վերցրինք, բերեցինք մեզ հետ: յսպիսով`յոթանասունվեց տարի անց նոր միայն կարողացանք տեղեկանալ, թե Միհրան պապին որտեղ է զոհվել, եւ որտեղ է գտնվում իր գերեզմանը:

-Ռուս-հայկական հարաբերություններին ինչպե՞ս եք վերաբերվում:

Ցանկացած ընտանիքում կամ ազգի մեջ կա մի հասկացողություն` ամեն տեղ պետք է լինի ազնվություն: Եթե չկա ազնվություն, համարեք, որ ամեն տեղ էլ խնդիր կա: Ավետարանն ասում է `մարդիկ գործերով են ի հայտ գալիս: Քաղաքականությունը պետք է լինի կիրթ եւ դրա հետ մեկտեղ` ազնիվ...

-Խոսում եք ազնվությունից, արդյո՞ք արդարացի է, երբ Ձեր տունը վերածել եք մշակութային կենտրոնի, բայց այսօր Ձեզ այն վիճակի են հասցրել, որ նույնիսկ

ստեղծագործել չեք կարողանում:

Եթե արդարացի լիներ, ես այս կարգավիճով այստեղ ներկա չէի լինի: Ուրիշ մտքով, հոգեբանությամբ ու մոտեցումով ներկա կլինեի: Բայց իրենք թույլ են տալիս, որ դու ինքդ դուրս գաս քո հունից, էությունից, մարդկային որակից: Խոսում, արտահայտվում ես, ասում են` քաղաքականությամբ է զբաղվում, որը չգիտեմ ինչ լոզունգ է դարձել: Ինչ քաղաքականություն... Այս պետությունը, պետականությունն իմ մի մասնիկն են, երբ որ ինքը անհանգիստ է, ես անհանգստացած եմ: Ուզեմ թե չուզեմ պետք է բարձրաձայնեմ, խոսեմ, հասկանամ:

Անկեղծ ասած՝ տունը ինձ տրման օրվանից հետո ոչ միայն տուն է ապրելու համար, այլ` արարման համար: Ես այսօր շատ բաներից չարացել եմ եւ ափսոսում եմ, որ այսքան գործեր անելուց հետո` ես իմ երկրի մեջ պետք է ունենամ խնդիր: Եթե խնդիրները որոշվում են այժմյան օրենքներով, սա օրենք չի: Սա ընդամենը մարդասպանություն է: Մարդիկ կան մեր երկրում, ներդրում են անում: Իրենց ներդրումը մեծ փողեր աշխատելն է: Օրինակ` այսօր իմ տունը քանդում են, ներդրում են անում: Ասում են` բիզնես ենք անում: Փող են աշխատում: Ես էլ ներդրում եմ անում, չգիտեմ՝ ինչ եմ պահում: Ես մարդկային հարաբերություն եմ քարոզում ամբողջ աշխարհի համար:

– Ինչպե՞ս ավարտվեց Ձեր տան հետ կապված պատմությունը:

Չի ավարտվել, ընդհակառակը օր օրի ավելի սաստկանում, վատանում է: Հետաքրքիրն այն է, որ սկզբից տեղյակ չէի, որ այսքան ծախսերի տակ պետք է մտնեմ, որովհետեւ հույս ունեի, որ կա օրենք, եւ օրենքի շրջանակում պետք է արվի ամեն ինչ: Իհարկե, ես խոսում եմ օրենքից, իսկ որոշ մարդիկ խոսում են առեւտրից: Հատկապես փաստաբան մարդիկ... Փաստաբան Տիգրան Խուրշուդյանը Հանրային հեռուստատեսությամբ ելույթ է ունենում. կրկնում եմ, ես օրենքի մասին եմ խոսում, իսկ ինքը եկել է իմ տունը քանդում է եւ ասում է՝ իրենք ինձ առաջարկել են երեքհարկանի տուն` քանդեն նորից կառուցեն: Ես հետո չեմ ուզել եւ իրենցից ուզել եմ մեկ միլիոն դոլար:

Ես ուզում եմ այդ նույն Տիգրան Խուրշուդյանին հարց տամ` դու ինձ տեսե՞լ ես, իմ հետ խոսե՞լ ես իրականում: Դու եկել ես, որ իմ այս տունը, որ ես սարքել եմ, քանդեմ, մեկ միլիոն առնե՞մ: Դե արի տեսնեմ, կգնահատե՞ս այդ միլիոնը: Եվ այն մարդու հետ, որ զրույց է եղել, կամ ինքը տեղյակ է, այդ նույն մարդը թող կանգնի հայ մարդկանց աչքերի մեջ նայի եւ ասի, թե ինձ ոնց էր խնդրում կամ ուզում էր համոզել եւ ճանապարհ դներ, գնայի Հայկ Մարությանի մոտ, որ ես խնդրեի վերջինիս, որ այս գեղեցիկ, ապօրինի կառույցը շինարարության շինթույլտվություն ստանա:

Իրենք հասան իրենց նպատակին: Հայկ Մարությանը դա արեց: Տվեց, որովհետեւ այնտեղ մամոնան շատ արժեքավոր էր: Բայց մինչեւ այդ, Հայկ Մարությանը լավ էլ գիտեր այս խնդիրները: Այդ մարդիկ գեղեցիկ կանաչապատումով նախագիծ են գծել, որ ցանկացած բնակչի ոգեւորեն: Ասեն` տեսեք ինչ ենք կառուցում ձեզ համար: Իրականում կգան, եւ ես այդ բոլորը ցույց կտամ:

– Սո՞ւտ էր դա:

Իհարկե, սուտ է:

– Այսինքն` կեղծ նախագծերով են հանդես գալիս:

– Սրանով սկզբից խաբել են որոշ մարդկանց: Ցույց են տվել բնակիչներին, որ ստորագրություն հավաքեն:

– Իսկ այս ամենի հեղինակն ո՞վ է:

Այդ ամենի հեղինակը Մանուկյան Արմենն է... Նույն այս տարածաշրջանում կա մարդ, որը Արթուր Մեսչյանն է: Ինքը ժամանակին, որպես բակի բնակիչ, բողոքել է այս շինարարության դեմ ու ստորագրել է, որ չկառուցվի, բայց հետո, որպես գլխավոր ճարտարապետ, ստորագրել է: Համաձայն է, որ կառուցվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 764 անգամ
Լրահոս
Ավտովթար՝ Դիլիջանի թունելում, վիրավոր կա, երթևեկությունը թունելում ժամանակավորապես դադարեցվել է Մենք ունենք ադեկվատությունը կորցրած առաջնորդ․ Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանի մասին Պատերազմի եռագլուխ դեւը Փաշինյան-Ալիև-Էրդողան դևն է. Քրիստինե Վարդանյան Քաղաքացին պետք է ընտրի անվտանգային երաշխիքով և արժանապատվության վրա հիմնված խաղաղություն․ Զաքարյան Հորմուզի նեղուցը խիստ վերահսկվում է Իսրայելն անվտանգությունն օգտագործում է որպես պատրվակ՝ նոր հողեր զավթելու համար․ Ֆիդան ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների հավելավճարները կփոխվեն Յուրաքանչյուր երկրի համար ամենամեծ սպառնալիքն անհաջող առաջնորդն է․ Ռոբերտ Քոչարյան Մարիա Կարապետյանը հաստատում է, որ արցախցիները բռնի տեղահանվել են էթնիկ զտումից փրկվելու համար American Airlines-ը հայտարարություն է տարածել Արման Ծառուկյանին ինքնաթիռից հեռացնելու վերաբերյալ Դատախազությունը պահանջում է Վրթանես Հակոբյանից հօգուտ պետության բռնագանձել 1 անշարժ,4 շարժական գույք Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը Փաշինյանենք միլիարդներ են ծախսել մի խայտառակ ծրագրի համար․․․ Արմենուհի Կյուրեղյան (video) Մարդիկ պետք է հասկանան, որ վտանգի տակ ենք․ Փաշինյանը մնաց՝ երկիր չենք ունենա․ հարցում (video) «Ձեզնից խոսե՛ք․․ թուրք եք տեսնում, կուրծք եք բացում»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) «Թույն ու թարախով ապրած շորթո՛ղ, բոմժությունից խոսելուց առաջ քո շանգյալներին տեր կանգնի»․ Շահինյան (video) Ղեկավար դառնալուց առաջ բժշկական ստուգում պետք չէ՞, կիսահիվանդն է կառավարում. քաղաքացին` Քոչարյանին (video) «Ես շուն պահող եմ,բայց դրան շան տեղ մի դրեք»․Ռոբերտ Քոչարյանի կոշտ պատասխանը՝ Փաշինյանի վիրավորանքին (video) «Էս խուլիգան խունտան քրեորեն պատժվելու՞ է»․ քաղաքացին՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Ռոբերտ Քոչարյանի դիպուկ պատասխանը քաղաքացու պահանջին (video) Ռոբերտ Քոչարյանը բացահայտեց՝ ինչու էր Փաշինյանը երեկ իրեն կորցրել․․․․ (video) Շատ ժամանակ չունենք․ Քոչարյանը շատ կարճ ժամանակում այդ հարցը լուծելու է․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Ժողովու՛րդ, 3 քայլ ենք անում ու սրանց հարցը լուծում․ Իշխան Սաղաթելյան (video) Ես ձեզ ասում եմ՝ թմրամոլությունը հիմնահատակ վերացնելու ենք․ Աննա Գրիգորյան (video) «Պատերազմի եռագլուխ դև դու՛ ես ու քո․․․»․ Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am