«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իրավիճակն Ուկրաինայում շարունակում է մտահոգիչ մնալ: Դեռ կան վայրեր, որտեղ ուկրաինահայերը շարունակում են մնալ շրջափակման մեջ: Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մանրամասներ հայտնեց այնտեղ տիրող իրավիճակից.
«Կիեւ քաղաքում համեմատաբար հանգիստ է, չհաշված որ շաբաթական մեկ-երկու անգամ հրթիռակոծվում է քաղաքը: Ծանր իրավիճակ է սոցիալական առումով. վառելիքի դեֆիցիտ է քաղաքում, դրա պատճառով շատ առեւտրի կետեր փակ են», – նշեց նա՝ հավելելով, որ ընդհանուր պետությունում պատերազմը շարունակվում է:
Նրա խոսքով՝ ռուսական կողմը մեծ խնդիր ունի Մարիուպոլում, եւ այնտեղ, Լուգանսկի ու Դոնեցկի մարզերում են ամենաթեժ մարտերը: «Մի տեղ ստացվում է ռուսական կողմից առաջընթաց, մի կողմից՝ ոչ: Խարկովում հրթիռակոծությունը շարունակվում է, նրանք արդեն հեռվից են ռմբակոծում: Այդպես է իրավիճակը եւ ընդհանուր առմամբ ծանր», – հավելեց նա:
Մկրտչյանի խոսքով՝ իրենք հենց առաջին օրվանից զբաղվել են հումանիտար հարցերով եւ հիմա էլ դրանով են զբաղված. օգնությունը չի ուշանում:
Հավելենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին էր հայտարարել Դոնեցկում եւ Լուգանսկում հատուկ ռազմական գործողություններ սկսելու մասին»:
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը