Նախկին թաղապետի բնակարանն ու ավտոմեքենան կալանքի տակ են

«Հրապարակ» թերթը գրում է. «Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին եւ նրա կնոջը՝ Արմինե Հարությունյանին պատկանող գույքը կալանքի տակ է: Հայցը ներկայացրել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը՝ միջնորդելով գույքի վրա կալանք կիրառել՝ որպես հայցի ապահովման միջոց: Տպավորություն է, թե Ռուսլան Բաղդասարյանն ահռելի քանակության գույք ունի: Ի՞նչ գույքի մասին է խոսքը: «Այս փուլում գույքի վերաբերյալ տեղեկատվություն չի հրապարակվում»,- պատասխանում են դատախազությունից: Սակայն մենք պարզեցինք, որ խոսքն ընդամենը մեկ բնակարանի եւ մեկ «Camry» ավտոմեքենայի մասին է: Ռուսլան Բաղդասարյանին ծանուցել են գործընթացի վերաբերյալ: Նրա փաստաբան Հրանտ Անանյանը «Հրապարակին» հայտնեց, որ առայժմ ձեռնպահ է մնում մեկնաբանություններից, քանի որ նոր է ստացել գործի նյութերը եւ դեռ մանրամասն չի ծանոթացել դրանց:

Որոշ տեղեկություններ որսալ, այնուամենայնիվ, հաջողվեց: Պարզվում է՝ դատախազությունը ոչ թե հայց է ներկայացրել, այլ լուրջ ու քրտնաջան աշխատանք է կատարել՝ վերհանել է, թե ՀՀԿ անդամ Ռուսլան Բաղդասարյանը որքան ծախս է կատարել վերջին 20 տարվա ընթացքում, ապա հաշվել է նրա գրանցված եկամուտը եւ, համեմատելով թվերը, որոշել, որ նախկին թաղապետի ծախսերը գերազանցում են գրանցված եկամտի չափը:

«Հիմա ընդամենը նայում ենք՝ ճի՞շտ են հաշվել, թե՞ ոչ, որովհետեւ տարիների հաշվարկ են կատարել: Երկրորդ հարցն էլ այն է, որ արդյոք, եթե իրենք գրանցված եկամուտ չեն տեսել, նշանակո՞ւմ է, որ դա անօրինական եկամուտ է եղել: Այսինքն՝ միանձնյա ուսումնասիրություն է կատարվել, առանց կոնկրետ փաստարկներ նախանշելու: Հիմա ուսումնասիրության փուլում ենք, ծանոթանալուց հետո մենք էլ դիրքորոշում կհայտնենք»,- ասում է Հրանտ Անանյանը:

Փաստաբանը վրդովված է այն հանգամանքից, որ առանց իր պաշտպանյալին ծանուցելու, առանց նրա փաստարկները լսելու, առանց կարծիքը հաշվի առնելու միանգամից «ավտոմատ» մտցրել են հրապարակային դաշտ՝ հաղորդագրություն տարածել, խաղալով նրա հեղինակության հետ: Նա կարծում է, որ Դավթաշենի նախկին թաղապետի նկատմամբ իրականացվող գործընթացում քաղաքական կոմպոնենտ կա: «Մի բնակարան ու մի ավտոմեքենա ունեցողի հետեւի՞ց են ընկել»,- հարցնում է նա:

Իշխանությունների բացասական վերաբերմունքը ՀՀԿ-ական Ռուսլան Բաղդասարյանի նկատմամբ ձեւավորվել է դեռեւս 2019 թվականին, երբ վերջինս կոնֆլիկտ էր ունեցել Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Այն ժամանակ Մարությանի եւ նիկոլականների առուները դեռ չէին բաժանվել, իսկ Բաղդասարյանը տարբեր առիթներով անխնա քննադատում էր Հայկ Մարությանին՝ մեղադրում էր նրան անարդյունավետ ու քաղաքի բյուջեի համար թանկ, «երեւանցիների» հաշվին աղբահանություն կազմակերպելու, մայրաքաղաքն «ուզվոր Կարապետ» սկզբունքով կառավարելու, տնտեսվարողներից ու սփյուռքից գումարներ մուրալու մեջ:

Այն ժամանակ իշխանությունները Բաղդասարյանի դեմ գործ էին հարուցել մի քանի հոդվածով՝ է՛լ յուրացում, է՛լ պաշտոնեական կեղծիք, է՛լ փաստաթղթերի կեղծում: Տարել էին կալանքի, սակայն դատարանը մերժել էր կալանքի միջնորդությունը, հետո էլ գործը կարճվել էր՝ հիմքեր չլինելու պատճառով: Սակայն իրավապահները ոչ մի կերպ չեն ցանկանում հանգիստ թողնել Բաղդասարյանին:

Ըստ Հրանտ Անանյանի՝ Բաղդասարյանին եւ նրա կնոջը պատկանող գույքի վերաբերյալ վարույթն ածանցվել է հենց այս կարճված գործից, որպեսզի քրեականից դուրս վարույթ լինի: «Օրենքը շատ անհստակ է այս մասով: Ստացվում է՝ մեկին կարող են որպես մեղադրյալ ներգրավել, հետո մի ժամանակ անց կարճել, բայց այն, որ մեղադրյալ են ներգրավել, դա արդեն առիթ է, որ նրա նկատմամբ ապօրինի գույքի հետ կապված ուսումնասիրություն սկսվի: Եվ այն, որ նախնական գործն արդարացման հիմքով կարճվում է, էլ ոչ մեկին չի հետաքրքրում»,- բացատրում է Հրանտ Անանյանը: Այսպես՝ իշխանության քննադատները, անցանկալիները մշտապես պահվում են գույքի բռնագանձման դագանակի տակ, իսկ քրեական վարույթները լավ առիթ են այդ վարույթները հարուցելու համար, անկախ դրանց հետագա ճակատագրից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 434 անգամ
Լրահոս
Ավտովթար՝ Դիլիջանի թունելում, վիրավոր կա, երթևեկությունը թունելում ժամանակավորապես դադարեցվել է Մենք ունենք ադեկվատությունը կորցրած առաջնորդ․ Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանի մասին Պատերազմի եռագլուխ դեւը Փաշինյան-Ալիև-Էրդողան դևն է. Քրիստինե Վարդանյան Քաղաքացին պետք է ընտրի անվտանգային երաշխիքով և արժանապատվության վրա հիմնված խաղաղություն․ Զաքարյան Հորմուզի նեղուցը խիստ վերահսկվում է Իսրայելն անվտանգությունն օգտագործում է որպես պատրվակ՝ նոր հողեր զավթելու համար․ Ֆիդան ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների հավելավճարները կփոխվեն Յուրաքանչյուր երկրի համար ամենամեծ սպառնալիքն անհաջող առաջնորդն է․ Ռոբերտ Քոչարյան Մարիա Կարապետյանը հաստատում է, որ արցախցիները բռնի տեղահանվել են էթնիկ զտումից փրկվելու համար American Airlines-ը հայտարարություն է տարածել Արման Ծառուկյանին ինքնաթիռից հեռացնելու վերաբերյալ Դատախազությունը պահանջում է Վրթանես Հակոբյանից հօգուտ պետության բռնագանձել 1 անշարժ,4 շարժական գույք Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը Փաշինյանենք միլիարդներ են ծախսել մի խայտառակ ծրագրի համար․․․ Արմենուհի Կյուրեղյան (video) Մարդիկ պետք է հասկանան, որ վտանգի տակ ենք․ Փաշինյանը մնաց՝ երկիր չենք ունենա․ հարցում (video) «Ձեզնից խոսե՛ք․․ թուրք եք տեսնում, կուրծք եք բացում»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) «Թույն ու թարախով ապրած շորթո՛ղ, բոմժությունից խոսելուց առաջ քո շանգյալներին տեր կանգնի»․ Շահինյան (video) Ղեկավար դառնալուց առաջ բժշկական ստուգում պետք չէ՞, կիսահիվանդն է կառավարում. քաղաքացին` Քոչարյանին (video) «Ես շուն պահող եմ,բայց դրան շան տեղ մի դրեք»․Ռոբերտ Քոչարյանի կոշտ պատասխանը՝ Փաշինյանի վիրավորանքին (video) «Էս խուլիգան խունտան քրեորեն պատժվելու՞ է»․ քաղաքացին՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Ռոբերտ Քոչարյանի դիպուկ պատասխանը քաղաքացու պահանջին (video) Ռոբերտ Քոչարյանը բացահայտեց՝ ինչու էր Փաշինյանը երեկ իրեն կորցրել․․․․ (video) Շատ ժամանակ չունենք․ Քոչարյանը շատ կարճ ժամանակում այդ հարցը լուծելու է․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Ժողովու՛րդ, 3 քայլ ենք անում ու սրանց հարցը լուծում․ Իշխան Սաղաթելյան (video) Ես ձեզ ասում եմ՝ թմրամոլությունը հիմնահատակ վերացնելու ենք․ Աննա Գրիգորյան (video) «Պատերազմի եռագլուխ դև դու՛ ես ու քո․․․»․ Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am