Ադրբեջանում և Թուրքիայում սկսել են լրջորեն մտահոգվել Փաշինյանի ապագայով

Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի գնահատականը հայաստանյան ցույցերի վերաբերյալ, վկայում է մեկ բանի մասին, այստեղ խիստ մտահոգված են Փաշինյանի իշխանության ապագայով: Բաքվում, արդարացիորեն կարծում են, որ Փաշինյանն իրենց պատմական շանս է տվել լուծել իրենց բոլոր խնդիրները տարածաշրջանում հայերի հաշվին: Երկրորդ այսպիսի հնարավորություն ադրբեջանցիները կարծում են, որ չեն ունենա, առնվազն մոտակա 30-40 տարիների ընթացքում: Ավելին, ըստ ադրբեջանցիների, Փաշինյանը նրանց ոչ միայն թույլ տվեց հաղթանակ տանել Հայաստանի հանդեպ, այլև հնարավորություն է տալիս լեգիտիմացնել այն քաղաքական և դիվանագիտական հարթակներում: Այսպիսի Հայաստանի ղեկավար չի եղել սկսած 1991 թվականից: Բաքվում կարծում են, որ Փաշինյանին պետք է աջակցեն, թե Մոսկվայում, և թե Բրյուսելում, որպեսզի հայ հանրությունը հույս չունենա, որ այն քաղաքականությունը, որն վարում է Փաշինյանը, կարելի կլինի հետ պտեցնել:

Ավելին, Բաքվի իշխանության մոտ կանգնած որոշ շրջանակներ կարծում են, որ Փաշինյանի դեմ ցույցերը սկսվեցին այն ժամանակ, երբ նա Բրյուսելից վերադարձավ` բավարարելով Բաքվի բոլոր պահանջները:

Ըստ այդ շրջանակների, Փաշինյանի պահվածքից կարող եին դժգոհ լինել ոչ միայն երևանյան «փողոցում», այլև Մոսկվայում, որտեղ դժգոհ եին մնացել Փաշինյանի վարքագծից Բրյուսելում:

Ըստ թուրքական քաղաքական շրջանակների, Փաշինյանը Հայաստանը դարձրել է ֆուտբոլի գնդակ, միջազգային դիվանագիտական հարթակներում: Նրա համար, ըստ թուրքերի, մեկ է, թե ում հովանու տակ Հայաստանը կկնքի խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի հետ: Փաշինյանի գլխավոր նպատակը, իշխանությունը պահելն է, որպեսզի կարողանա լուծել իր ֆիզիկական անվտանգության խնդիրը:

Այդ տեսանկյունից, Թուրքիայում կարծում են, որ Փաշինյանը, բոլոր պարագաներում հրաժարական չի տա և այդ իմաստով չարժե ավելնորդ մտահոգվել նրա հետագա ճակատագրով:

Ավելին, ըստ թուրք վերլուծաբանների, եթե Թուրքիայում և Ադրբեջանում չափից դուրս շատ մտահոգվեն Փաշինյանի ճակատագրով, ապա դրանով նրան լրացուցիչ հիմք կարող են տալ զիջումների չգնալու հարցում և դա կարող է ըմբռնումով ընկալվել Մոսկվայում և Բրյուսելում:

Ահա թե ինչու, թուրքերի կարծիքով պետք է, ճիշտ հակառակը, էլ ավելի կոշտացնել Հայաստանի և հայերի հանդեպ քաղաքականությունը, որպեսզի ոչ մեկի մոտ հույս չմնա, որ Անկարայում և Բաքվում կարող են զիջումների գնալ հայերին:

Իդեպ հենց դրանով է նաև պայմանավորված այն հանգամանքը, որ Թուրքիայում սկսել են ավելի կոշտ քաղաքականություն վարել տեղի հայ համայնքի նկատմամբ, սկսել են վախեցնել Կարո Փալյանին նոր կալանքներով, կրկրին մերժում են թույլատրել միջոցառումներ անցկացնել, որտեղ հիշատակվում «ցեղասպանություն» բնութագրումները:

Այսպիսով կարող ենք արձանագրել, որ Փաշինյանն պատմական դեր կատարեց ոչ միայն հայ, այլև թուրք և ադրբեջանցի ժողովուրդների կյանքում: Նրանք այս հանգամանքը գնահատաում են և կարևորում են, որ այս պատմական փուլը հնարավորինս երկար տևի:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

zham.am

 

դիտվել է 730 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am