Պայթյուն՝ սրճարանում
Եգիպտոսի մայրաքաղաքի սրճարաններից մեկում կենցաղային գազի բալոն է պայթել: Հուլիսի 21-ին այս մասին հաղորդել Է քաղաքի քաղաքացիական պաշտպանության ծառայության ներկայացուցիչը: Կենցաղային գազի պայթյունը տեղի Է ունեցել Կահիրեի հարավի Մաադի արվարձանի Հոսեյն Բասյունիի փողոցի սրճարանում: Պայթյունի հետեւանքով վնաս Է հասցվել սրճարանի մոտ կայանված մի քանի ավտոմեքենաների: Պատահարի վայր են ժամանել մի քանի հրշեջ խմբեր, որոնք արագորեն տեղափակել են բռնկման օջախը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
