Սփայսերը հրաժարական է տվել Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնից
Շոն Սփայսերը հրաժարական է տվել Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնից։ Այս մասին հայտնել է The New York Times թերթը։ Նրա տեղեկություններով Սփայսերի նման որոշման պատճառն է դարձել նրա անհամաձայնությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման հետ՝ ֆինանսագետ Էնթոնի Սկարամուչիին նշանակել Սպիտակ տան աշխատակազմում հաղորդակցության հարցերով տնօրեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
