Գերմանիայի նախագահը ստորագրել է նույնասեռականների ամուսնությունների օրիկանացման մասին օրենքը
Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը ստորագրել է նույնասեռականների ամուսնություններն օրինականացնելու մասին օրենքը, հայտնում է Associated Press-ը։ Գերմանիայի խորհրդարանն օրինականացրել է նույնասեռականների ամուսնությունները հունիսի 30-ին։ Օրենքն ուժի մեջ կմտնի այս տարվա հոկտեմբերի 1-ից։
