Թուրքիան Գերմանիային է փոխանցել ահաբեկչությանն աջակցելու մեջ կասկածվող 680 գերմանական ֆիրմաների ցանկը
Թուրքիան Գերմանիային է փոխանցել ահաբեկչությանն աջակցելու մեջ կասկածվող 680 գերմանական ֆիրմաների ցանկը։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Zeit թերթը հուլիսի 19-ին հայտնել էր այն մասին, որ Թուրքիայի կառավարությունը Գերմանիայի իշխանություններին է փոխանցել այն անձանց ու ընկերությունների ցանկը, որոնք Անկարան կասկածում է ահաբեկիչներին աջակցելու մեջ։ Այդ ցանկում 68 անուն ու անվանում էր, այդ թվում Daimler գործարանն ու BASF քիմիական կոնցեռնը։ Պարբերականի տեղեկություններով, թուրքական կողմը համարւոմ է, որ դրանք կապեր ունեն Ֆեթուլահ Գյուլենի շարժման հետ, որին Անկարան մեղադրում է ահաբեկչության ու պետհեղաշրջման փորձի մեջ։
