38 օդային հարված`Իրաքում և Սիրիայում «ԻՊ»-ի դիրքերին
ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիան փետրվարի 20-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին 38 օդային հարված է հասցրել: Այս մասին հաղորդում է «Reuters»-ը: 18 հարված է հասցվել Սիրիայում «ԻՊ»-ի դիրքերին: Հարվածները հասցվել են կործանիչների և անօդաչուների կողմից: 9 հարված հասցվել է Էլ-Հասակիի մոտ, որի արդյունքում վնասվել է «ԻՊ»-ի 8 ռազմական ստորաբաժանում, ինչպես նաև շենքեր և տրանսպորրտային միջոցներ: Իրաքում «ԻՊ»-ի դիրքերին 20 հարված է հասցվել, այդ թվում` 10-ը Մոսուլ քաղաքի մոտ: Ոչնչացվել են խմբավորման զորքերի հավաքատեղիները, ինչպես նաև հրամանատարական կետերը:
