Նոր սկանդալ`Մարին Լե Պենի շուրջ
Ֆրանսիայի դատախազությունն «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենի և նրա հոր նկատմամբ նախաքննություն է սկսել: Այս մասին գրում է Ren.tv-ին: Նրանց կասկածում են ֆինանսական միջոցները միտումնավոր պակաս հայտարարելու հարցով: Սկզբում դատախազությունը կասկածել է միայն Ժան Մարի Լե Պենին, սակայն նախաքննության ընթացքում կասկածանքի տակ է հայտնվել նաև Մարին Լե Պենը: Լե Պենին կասկածում են նաև կրոնական ատելություն քարոզելու և «ԻՊ»-ին աջակցելու մեջ:
