Պուտինը հայտնել է, թե որոնք են իր կյանքի երեք գլխավոր արժեքները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ իր կյանքի երեք գլխավոր արժեքներն են հենց կյանքը, սերն ու ազատությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ «Առաջինը հենց կյանքն է։ Այն ամենամեծ արժեքն է։ Հետո արդեն՝ սերն ու ազատությունը»,- ասել է Պուտինը Սոչիում «Սիրիուս» մանկական կենտրոնի սաների հետ հանդիպման ժամանակ։ Նշենք, որ այսօր նախատեսվում է նաև ՌԴ նախագահի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
