Ուղեղի վիրահատության ժամանակ հնդիկ տղամարդը կիթառ է նվագել. տեսանյութ
Նյարդաբանական խանգարում ունեցող 32-ամյա հնդիկն ուղեղի վիրահատության ժամանակ կիթառ է նվագել։ Այս մասին հայտնում է Al Arabiya-ն:Փրասադը բժիշկների օգնությանն է դիմել, երբ դադարել են գործել աջ ձեռքի մատները: Բժիշկները պարզել են, որը հիվանդի մոտ ծանր նյարդաբանական խանգարում է առաջացել, որը հայտնի է որպես ֆոկալ դիստոնիա կամ «երաժիշտի սպազմ»: Մասնագետներն այրել են ուղեղի այն հատվածները, որոնք խոչընդոտել են մկանների լիարժեք աշխատանքին։
