Գերմանիան հայտնել է երկրում թուրքական հատուկ ծառայությունների ակտիվացման մասին
Գերմանիայի հակահետախուզությունն ունի տեղեկատվություն երկրի տարածքում թուրքական հատուկ ծառայությունների գործունեության ակտիվացման մասին: Այս մասին հաղորդել է ՌԻԱ Նովոսին՝ հղում տալով Neue OsnabrՖcker Zeitung թերթին: Գերմանիայի Սահմանդրության պաշտպանության ֆեդերալ գերատեսչության ղեկավար Հանս Գեորգ Մաասենին նշել է, որ կան «թուրք ծագման բնակչության ահաբեկման» փորձեր, որը չի պաշտպանում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին: «Մենք տեղեկություններ ունենեք այստեղ թուրքական համայնքի նկատմամբ Թուրքիայի կառավարության ազդեցության մասին»,- ասել Է Մաասենը: Հուլիսի 20-ին Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ ԳԴՀ-ն կվերանայի Անկարայի նկատմամբ տնտեսական քաղաքականությունը, վարկային եւ ներդրումային ծրագրերը՝ Թուրքիայում իրավապաշտպանների կալանավորման պատճառով:
