Բելառուսում մահվան են դատապարտել սեւ ռիելթորներին
Բելառուսում Մոգիլեւի մարզային դատարանն այսօր հրապարակել է սեւ ռիելթորների գործով դատավճիռը, որոնք մեղադրվում են 6 մարդու սպանության եւ եւս 3 մարդու սպանությունը նախապատրաստելու մեջ, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն: Գլխավոր ֆիգուրանտ Իգոր Գերշանկովը եւ նրա հանցակից Սեմյոն Բերեժնոյը դատապարտվել են բարձրագույն պատժաչափի՝ գնդակահարության: Իգոր Գերշանկովի կնոջը՝ Տատյանային, դատարանը դատապարտել է 24 տարվա ազատազրկման՝ ընդհանուր ռեժիմի գաղութում, Բորիս Կոլեսնիկովին՝ 22 տարվա, խիստ ռեժիմի գաղութում:
