ԱՄՆ-ն կբանակցի Հյուսիսային Կորեայի հետ, եթե...
ԱՄՆ-ը հրաժարվել է Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններից՝ Կորեական թերակղզում հակամարտության պաշտոնական դադարեցման մասին, քանի որ Հյուսիսային Կորեան չի համաձայնել քննարկել միջուկային սպառազինության զարգացման ծրագրերից հրաժարվելու հարցը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբիին: Համաձայն Քիրբիի էլեկտրոնային նամակի՝ խաղաղության համաձայնագրի քննարկումն առաջարկել է Հյուսիսային Կորեան: «Մենք ուշադրությամբ քննարկել ենք նրանց առաջարկը և հստակ հասկացրել, որ միջուկային զենքի կրճատումն ու չեզոքացումը պետք է նմանատիպ ցանկացած որոշման մաս լինի: Հյուսիսային Կորեան չհամաձայնեց մեր պատասխանի հետ»,- գրել է Ջոն Քիբին:
