Տնտեսական ակտիվությունը 6 ամսում կազմեց 6,1 տոկոս

Տնտեսության վիճակի վերաբերյալ վիճակագրական ծառայության երեկ հրապարակած օպերատիվ տվյալները վկայում են, որ չնայած նախընտրական գործընթացներին, այնուհանդերձ առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրվել է վերջին տարիների համար բարձր ակտիվություն (տարեսկզբի վեց ամիսներին՝ 6,1 տոկոս)։ Անշուշտ տնտեսական ակտիվությունը դեռեւս տնտեսական աճ չէ, բայց այդ ցուցանիշները սովորաբար շատ չեն տարբերվում։ Տնտեսական գործընթացներն ակտիվ են եղել տարվա գրեթե բոլոր ամիսներին։ Հայտնի է, որ առաջին եռամսյակում Հայաստանում գրանցվել է համախառն ներքին արդյունքի 6,5 տոկոս աճ։ Թեպետ դեռ չեն հրապարակվել երկրորդ եռամսյակի տվյալները, այնուհանդերձ ենթադրվում է, որ այն նույնպես շատ չի տարբերվի առաջինից։ Պատահական չէ, որ հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Կենտրոնական բանկը հայտարարել է աճի ցուցանիշները եւս մեկ անգամ վերանայելու իր մտադրության մասին։ Հիշեցնենք, որ պետական բյուջեով այս տարվա համար ծրագրված է ՀՆԱ 3,2 տոկոս ավելացում։ Թեպետ առաջիկա երեք տարիների միջինժամկետ ծախսերի ծրագրով 2017թ. տնտեսական աճի վերաբերյալ կառավարության սպասումները մի փոքր ավելին են՝ 3,3 տոկոս։ Առաջին կիսամյակի ցուցանիշները վկայում են, որ տնտեսական աճի միտումներն ավելին են, քան կանխատեսումները։ Այդ պայմաններում, թե ինչո՞վ է պայմանավորված կառավարության զգուշավորությունը, դժվար է ասել։ Ամեն դեպքում, արտաքին միջավայրում տեղի ունեցող դրսեւորումները ինչպես առաջին կիսամյակում, այնպես էլ այժմ շարունակում են հիմնականում բարենպաստ լինել Հայաստանի տնտեսության համար։ Դա հիմք է տալիս ենթադրելու, որ առաջիկայում տնտեսական ակտիվության բարձր մակարդակը կշարունակի պահպանվել։ Առաջին կիսամյակում տնտեսական աճին հիմնականում նպաստել է երեք ոլորտ՝ արդյունաբերությունը, ծառայություններն ու առեւտուրը։ Հակառակ դրան՝ անկում են ապրել գյուղատնտեսությունն եւ շինարարությունը։ Համաձայն վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալների, արդյունաբերության ոլորտում ապահովվել է երկնիշ աճ։ Տարեսկզբի վեց ամիսներին արտադրության ծավալներն ավելացել են 12,4 տոկոսով։ Տնտեսության այս հատվածի զարգացումներին անշուշտ նպաստել են թե՛ արտաքին բարենպաստ իրավիճակը, թե՛ ներքին տնտեսական միջոցառումները։ Ինչպես հայտնի է, համաշխարհային շուկայում այս տարի անհամեմատ լավ դիրքում են գտնվում հանքահումքային ապրանքների գները։ Խոսքը մասնավորապես վերաբերում է պղնձին։ Չնայած անկայունությանը, այնուհանդերձ պղնձի գինը այս տարի տատանվում է տոննայի դիմաց հիմնականում 5,6¬6 հազար դոլարի միջակայքում, ինչը դրական գործոն է ոլորտի հայկական ընկերությունների համար։ Արդյունաբերության աճին նպաստել է նաեւ գործընկեր երկրների եւ առաջին հերթին Ռուսաստանի տնտեսության ու ֆինանսական շուկայի կայունացումը։ Հանքահումքային ապրանքների միջազգային գների բարձրացումը եւ ռուսական շուկայի դիրքերի ամրապնդումը խթանող գործոն են արտաքին միջավայրում արդյունաբերության ոլորտի արտադրանքի մատակարարումների համար։ Հայտնի է, որ արտահանումը ներքին արտադրության ծավալների ավելացման հիմնական նախապայմաններից մեկն է՝ նկատի ունենալով տեղական շուկայի սահմանափակ հնարավորությունները։ Առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսությունն առանձնացել է արտահանման բարձր աճով։ Արտաքին շուկաների մատակարարումներն ավելացել են 21 տոկոսով։ Արտահանվել է շուրջ 994 մլն դոլարի ապրանք։ Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am