Սկսել են դանդաղել պետբյուջեի հարկային եկամուտների գանձման տեմպերը

Կառավարության երեկվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը որեւէ անդրադարձ չարեց այս տարվա առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական վիճակի ցուցանիշներին։ Մինչդեռ հետաքրքիր կլիներ լսել նրա մեկնաբանությունները թեկուզ այն պատճառով, որ դատելով ԱՎԾ երեկվա հրապարակումից՝ տնտեսական աճի տեմպերը վերջին ամիսներին սկսել են դանդաղել։ Ճիշտ է՝ ի վերջո կիսամյակի ավարտին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6.1 տոկոս, որից իշխանությունները պետք է հպարտանային։ Սակայն այդպես չեղավ, քանի որ վիճակագրական ցուցանիշներն ավելի մանրամասն ուսումնասիրելիս ակնհայտ է դառնում տեմպերի նվազումը։ Ըստ ԱՎԾ հրապարակման՝ եթե ապրիլի համեմատ՝ մայիսին 11.2 տոկոս աճ էր եղել, ապա հունիսի աճը, նախորդ ամսվա համեմատ, կազմել է 9.1 տոկոս։ Այսինքն՝ նկատելի են աճի տեմպերի նվազում։ Արդյունաբերական արտադրանքի աճը հունվար-հունիսին կազմել է 12.4 տոկոս։ Բայց ամսական կտրվածքով երեւում է, որ մայիսի համեմատ՝ հունիսին այս ոլորտում անգամ անկում է գրանցվել՝ 3.4 տոկոսի չափով։ Կիսամյակային կտրվածքով անկում է գրանցվել գյուղատնտեսության ոլորտում՝ 1.4 տոկոսով, չնայած հունիսին գյուղատնտեսական արտադրանքն ավելացել է մի քանի անգամ։ Շարունակում են նվազել շինարարության ծավալները՝ 10 տոկոսով, չնայած այստեղ էլ նախորդ ամսվա համեմատ՝ հունիսին, աճ է եղել։ Ընդ որում, տնտեսության մեջ նման վայրիվերումներ էին եղել նաեւ այս տարվա ապրիլին։ Միաժամանակ սկսել են դանդաղել պետբյուջեի հարկային եկամուտների գանձման տեմպերը։ Թեեւ ընդհանուր առմամբ հունվար-հունիս ամիսներին հավաքված հարկերի գումարը տարեկան կտրվածքով ավելացել 17,3 տոկոսով, սակայն ցուցանիշը հնարավոր է եղել ապահովել տարվա առաջին ամիսների «շնորհիվ», քանի որ հունիսից գործընթացը հակառակ ուղղությամբ է սկսել ընթանալ։ Ըստ պաշտոնական մեկնաբանության՝ դանդաղման պատճառները կապակցված են մի շարք հիմնական հարկերից հավաքված գումարի կրճատման հետ։ Ու հիմա այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ տնտեսության մեջ սկսել են խնդիրներ առաջ գալ, դեռեւս ոչ ցցուն, դեռեւս ոչ կտրուկ, բայց արդեն իսկ նշմարելի։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am