ՊՊԾ գնդում ոստիկանական մեքենայի վրա «ՄԱՀ» գրողը եղել է Հովոն, այրել է Արամը. «Սասնա ծռերի» անդամ. Aysor.am

Aysor.am-ը շարունակում է մաս-մաս ներկայացնել նախորդ տարի ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման վերաբերյալ հարուցված քրեական գործի մեղադրական եզրակացությունը։ Այս գործով մեղադրյալները 34-ն են, իսկ քրգործը անջատվել է երկու մասի և դեռ դատաքննության փուլ չի մտել։ Այս անգամ ներկայացնում ենք «Սասնա ծռեր» խմբի անդամ, սպիտակցի Էդգար Սողոմոնյանի ցուցմունքը, որտեղ նա նկարագրել է՝ ինչպես են այրվել ՊՊԾ գնդի տարածքում գտնվող ոստիկանական մեքենաները։ Էդգար Սողոմոնյանը, հիշեցնենք, Ժիրայր Սեֆիլյանի թիմի անդամ Արմեն Լամբարյանի մոր քեռու թոռն է ու Լամբարյանի կողմից հավաքագրվածներից է։ Այսպես, Սողոմոնյանը, դիտելով ներկայացված տեսագրությունները, ասել է, որ ոստիկանական առաջին ավտոբուսատիպ մեքենան այրելու համար «Վիլիս»-ով մոտեցել են Արամ Մանուկյանը, ով վարել է մեքենան, առջևում նստած է եղել Աշոտ Պետրոսյանը, իսկ հետևում նստած է եղել Էդվարդ Գրիգորյանը: Ըստ Սողոմնյանի ցուցմունքի, հենց նրանք են այդ ավտոբուսատիպ մեքենան հետևի կողմից այրել ու հեռացել: Երկրորդ ոստիկանական մարդատար մեքենան «Վիլիս»-ով քաշել և մոտեցրել են ավտոբուսատիպ մեքենային: Այդ ժամանակ «Վիլիս»-ի աջ կողմից իջել է Գառնիկ Հովակիմյանը, վարորդը Արամ Մանուկյանն է եղել։ Մեքենաների կողքը կանգնած են եղել Էդվարդ Գրիգորյանը, Աշոտ Պետրոսյանը, որոնց մոտեցել է Մխիթար Ավետիսյանը: Հետո մի քանի հոգի, որոնց մեջ ճանաչել է Գառնիկին ու Էդվարդ Գրիգորյանին, ավտոբուսատիպ մեքենայի հետևում կանգնած կարմիր «Ջորին» հրելով մոտեցրել և կանգնեցրել են երկու այրվող մեքենաների միջնամասում, որտեղ էլ «ջորին» այրվել է: Այդ ընթացքում նրանց մոտ են եղել նաև Պավել Մանուկյանն ու Վարուժան Ավետիսյանը: 4-րդ ոստիկանական մեքենան այրելու նախապատրաստական գործողություններին մասնակցել են Արամ Մանուկյանը, որն այդ մեքենայի ղեկին է նստած եղել, իսկ մեքենան գնդից հրելով հանել են Սեդրակ Նազարյանը, Աշոտ Պետրոսյանը և Էդվարդ Գրիգորյանը: Մեքենայի շուրջ հավաքված են եղել Մխիթարը, Արմեն Լամբարյանը, Էդվարդը, Պավլիկը, Վարուժանը և Հովոն՝ Հովհաննես Հարությունյանը: Վերջինը, ըստ Սողոմոնյանի ցուցմունքի, տարայով ինչ-որ բան է լցրել մեքենայի բեռնախցիկի ու սրահի մեջ, իսկ Սեթոն անիվ է դրել մեքենայի մեջ: Ասել է նաև, որ մեքենայի դիմապակու վրա ներկով «ՄԱՀ» գրողը Հովոն է եղել։ Արամ Մանուկյանը նստել է մեքենայի ղեկին, իսկ Աշոտն ու Հովոն, մեքենան հրելով, մոտեցրել են այրված երեք մեքենաներին և այրել: Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am