Վերացման եզրին
Սիրիայի գոյությունը կհայտնվի սպառնալիքի տակ, եթե Բաշար Ասադի կողմնակիցներն ու ընդդիմությունը չկարողանան հրադադարի հասնել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝ փոխանցում է AP գործակալությունը։ Քաղաքական լուծումն ավելի լավ է, քան մշտական փորձերը՝ գտնելու ռազմական լուծում, որը կարող է հանգեցնել մեծ թվով փախստականների, մեծ թվով ջիհադիստների, մեծ թվով ավերածությունների և հավանաբար՝ հենց Սիրիայի լիարժեք կործանման»,- ասել է Քերին։ Քերին նաև հերթական անգամ նշել է, որ հակամարտությունը չի կարող է լուծվել Բաշար Ասադի իշխանության պահպանմամբ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ և՛ Ասադը, և՛ սիրիական ընդդիմությունը համաձայնել են հրադադարին և առաջադրել իրենց պայմանները։
