«Արևմուտքը մեզ վարկ է տալիս եւ սովորեցնում մեր երկիրը քանդել».Աշոտ Մանուչարյան

Եթե որևէ մեկը ոտնձգություն է կատարում մեր լեզվի, մեր ինքնության նկատմամբ,  նա պարսավանքի  է արժանի. ասում է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, քաղաքական վերլուծաբան Աշոտ Մանուչարյանը՝ արձագանքելով ռուսերենը Հայաստանում պետական լեզու դարձնելու ռուս պաշտոնյայի՝ ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հայտարարությանը:«  Ռուս պաշտոնյայի հերթական անհաջող հայտարարությունն էր:Եթե սա լիներ լեզվի ինքնության պահպանման խնդիր, ես կողմ կլինեի, բայց ես տեսնում եմ, որ ռուսների հետ կապված մի բան են գտնում, որ հարված հասցնեն»,-ասաց նա: «Երկիրը պետք է ունենա իր օրակարգը:Ինչ-որ «Սորոս»-ի թելադրած չպետք է օրակարգ դառնա: Մեզ Արևմուտքը վարկ է տալիս եւ  սովորեցնում,  թե ինչպես կարող ենք մեր երկիրը քանդել: Մենք մեր ամեն ինչը ոչնչացրել ենք այդ վարկերի միջոցով»,-եզրափակեց Աշոտ Մանուչարյանը: Լրագրողները Մանուչարյանից  հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է վերաբերվում ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկին: Ի պատասխան՝ նա ասաց, որ այսօր կան Հայաստանի տնտեսությունը քայքայող մի շարք համակարգեր: Ըստ նրա՝ պետք է լինեն տնտեսական մեծ համակարգեր ուրիշ տրամաբանության մեջ: Ա. Մանուչարյանը վստահ է՝ այսօրվա աշխարհի բոլոր տնտեսական համակարգերն ուղղված են նրան, որպեսզի ֆինանսական օլիգարխիան համաշխարհային փողը կուտակի: «Պետք է գտնենք տնտեսական համակարգեր այլ երկրների հետ նաև, որոնք պատրաստ են զարգացնել սեփական գիտությունը, կրթությունը, արդյունաբերությունը, մշակույթը, լեզուն և այլն՝ ինքնությունը պահպանելով: Թե ո՞ր երկրներն են դրանք, դա հետագա փնտրտուքների գործ է, իսկ այդ ԵՏՄ-ից դուրս գալը, ինչ-որ սենց մի պահ կա, որ ԵՏՄ-ն ստեղծել է Ռուսաստանը, ՀԱՊԿ-ն ստեղծել է Ռուսաստանը, և այլն: 90-95 տոկոսով արտաքին կառավարումը Ռուսաստանում պահպանված է, երկրի ամբողջ փիլիսոփայությունն իրեն խորթ համակարգերի վրա է, ինչպես նաև՝ Հայաստանը: Այս տեսակետից հետևյալն է՝ եթե մենք պատահաբար, ի դեմս պարոն Մարուքյանի կամ այլ պարոնների՝ ձեռք ենք բերել մարդկանց, որ սեփական պատկերացումն ունեն՝ ինչպես տանեն տնտեսությունը, ինչպես պահպանել մեր երկիրը և այլ երկրների ժողովուրդների հետ եղբայրանալ ու առաջ գնալ նրանց հետ, թող առաջարկեն, իսկ եթե հանկարծ որևէ մեկը բերի նորից հերթական ԾԻԳ-ի առաջարկը, պետք է կարողանանք ասել, որ դա ընդունելի չէ»,- նշեց Ա. Մանուչարյանը:

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am