ՌԴ արդարադատության նախարարությունը պատրաստ է զբաղվել Լապշինի փոխանցման հարցով
Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունը կնախաձեռնի Ադրբեջանում երեք տարվա ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինի փոխանցումը, եթե վերջինս նման խնդրանքով դիմի ՌԴ-ին: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ՌԴ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից:«Ադրբեջանի Հանրապետության դատարանի վճռի ուժի մեջ մտնելու ու դատապարտյալի ցանկության դեպքումը՝ ռուսական քաղաքացիություն ունեցող անձը կարող է դիմել Ռուսաստանի իրավասու մարմիններին, որից հետո Ռուսաստանի արդարադատության նախարարությունը կնախաձեռնի դատապարտվածի փոխանցումը Ադրբեջանից՝ համաձայն 1998 թվականի կոնվենցիայի դրույթների»,-ասվում է հաղորդագրության մեջ:
