Ինչու է թռչկոտում դոլարը

«Հրապարակ» թերթը գրում է. «Ամերիկյան դոլարը տարօրինակ խաղեր է տալիս: Մե՛կ ցնցումների մեջ է ընկնում, մե՛կ կրկին արժեւորվում: Ռուս-ուկրաինական պատերազմի առաջին օրերին դոլարի կուրսը թռավ՝ դառնալով 525 դրամ, ապա, ապրիլի 4-ից սկսած, սկսեց կայունանալ: Այդ օրը ՀՀ բանկերը 486 դրամով էին վաճառում դոլարը: Սակայն հետագա օրերին դրամը սկսեց աստիճանաբար արժեւորվել, դոլարի փոխարժեքն օրական 1-4 դրամով նվազում էր: Մայիսի 2-ին դոլարի առքի ամենաբարձր փոխարժեքը բանկերում 446.00 դրամ էր, իսկ վաճառքի ամենացածր փոխարժեքը՝ 453.00 դրամ: Հետագա օրերին դոլարի չնչին արժեւորում եղավ՝ 1,5-4 դրամով, երեկ՝ մայիսի 5-ին, ամերիկյան կանաչը սկսեց նոր վերելք: Մեկ օրում բարձրացավ 14 դրամով: ՀՀ բանկերի կողմից սահմանված ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեքը 465.00 դրամ էր, իսկ վաճառքի ամենացածր փոխարժեքը՝ 469 դրամ: Վերջին տարիներին կուրսը տատանվում էր 480-500 դրամի միջակայքում: Այս տատանումներին անմիջապես արձագանքեց շուկան:

Երեւանյան որոշ սուպերմարկետներ մայիսի 4-ին զեղչեր հայտարարեցին: Ողջ օրվա ընթացքում Նորքի զանգվածի «Զովքը» եւ դրա հետեւից նաեւ MG ցանցը 50 տոկոսով իջեցրին վաճառվող ողջ տեսականու գինը՝ վաճառելով ներսի ողջ ապրանքը: Այս խանութների առաջ հերթեր գոյացան:


Փոխարժեքի փոփոխության տարբեր բացատրություններ կան: ԿԲ-ն դա պայմանավորում է ՌԴ-ից ժամանածների՝ այստեղ ծախսվող փողերով հյուրերի ներհոսքն ավելացրել է արտարժույթի առաջարկը մեր շուկայում: Էկոնոմիկայի նախարարության տվյալներով, մարտի սկզբից մոտ 100 հազար ռուսաստանցի է եկել Հայաստան, որոնք բանկերում հաշիվներ են բացում, ընկերություններ գրանցում, ակտիվներ են բերում, վճարվում են դոլարով:

«Միջազգային այցելուների զգալի ներհոսքն արտացոլվում է ծառայությունների ճյուղի բարձր աճում եւ ընդլայնում ամբողջական պահանջարկը: Դա նպաստում է Հայաստանի Հանրապետության արտաքին հաշվեկշռության բարելավմանը եւ արժութային շուկայում դրամի արժեւորմանը»,- երեքշաբթի հաշվետու ելույթի ժամանակ հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Սարգսյանը: Տնտեսագետ Սուրեն Պարսյանը կարծում է, որ դոլարի արժեւորումն ունի ներքին պատճառ. «Մարտի 15-ին Կենտրոնական բանկը 1,25 տոկոսով բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ դրանով թանկացնելով դրամը, ու դոլարը սրա արդյունքում արժեզրկվեց:

Բացի դա, ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված՝ ռուսական բանկերն ու ընկերությունները պատժամիջոցների տակ ընկան, եւ մենք, օրինակ, տարեկան 1 մլրդ դոլարի չափով փող էինք փոխանցում էներգակիրների համար, բայց Ռուսաստանի քաղաքականության արդյունքում էլ դոլար չենք փոխանցում, ռուբլի ենք փոխանցում: Էն ժամանակ «Գազպրոմ Արմենիան», օրինակ, ամսվա կտրվածքով 40 մլն դոլար բանկից առնում էր, փոխանցում էր ՌԴ, հիմա ռուբլի է առնում, փոխանցում ՌԴ: Այսինքն՝ պահանջարկը մեր ներքին շուկայում նվազել է:

Սրա արդյունքում օրվա կտրվածքով մոտ 10 միլիոնի դոլարային ավելցուկ ունենք»: Դոլարի մեր ընդհանուր շրջանառությունը հաշվի առնելով, որը կազմում էր մինչեւ 30-40 մլն դոլար, 10 միլիոնի ավելցուկը լուրջ թիվ է: Ինչո՞ւ ԿԲ-ն չմիջամտեց նման կտրուկ արժեզրկմանը: «Դա չարվեց դիտավորյալ,- պատասխանում է Պարսյանը,- քանի որ նպատակ ուներ, որ դոլարն արժեզրկվի, եւ դա թույլ կտար ներկրվող ապրանքների գները նվազեցնել: ԿԲ-ն դրանով էր հետաքրքրված»: Բայց գները չիջան, չէ՞:

Ըստ Պարսյանի՝ ստացվեց մի իրավիճակ, որից տուժեց արտահանողը: «Մոտ 15 տոկոս եկամուտը, դրամական արտահայտությամբ, կորցրին: Դրսի փողով ապրող ընտանիքների կենսամակարդակը, որոնց դոլար էին ուղարկում, նվազեց դարձյալ 15 տոկոսով»:

Սուրեն Պարսյանը եւս մի պատճառ է նշում, որն ազդում է դոլարի կուրսի վերջին օրերի վերելքի վրա՝ քաղաքական անկայունությունը: «Սովորաբար քաղաքական անկայունության պայմաններում օտարերկրյա ներդրողները, նաեւ տեղացիները, իրենց գումարը վերածում են դոլարի, եւ պահանջարկը շուկայում մեծացավ: Նրանք, ովքեր ավելցուկ ունեին ու հանում էին վաճառքի, հիմա պահում են դոլարը: Հիմա դոլար վաճառողներ չկան, գնորդներն են շատացել»,- ասում է նա:

Ի դեպ, Իսպանիայից ժամանած մեր հայրենակիցներից մեկը պատմեց, որ արտարժույթի տատանումներ ու անհասկանալի պահվածք նկատվում են նաեւ Եվրոպայում․ այնտեղ էլ եվրոն է խիստ արժեզրկվել՝ հավասարվելով դոլարին։ Եվ, առհասարակ, եվրոպական երկրներում թանկացումներ են, եւ դժգոհություններ են կուտակվում, մարդիկ համարում են, որ իրենք ամերիկյան քաղաքականության զոհերն են եւ տուժում են ԱՄՆ-ի գլոբալիստական նկրտումների պատճառով։ Տուժում են ե՛ւ կենսամակարդակի առումով, ե՛ւ ռուսական հսկայական շուկան կորցնելով, ե՛ւ նորանոր վտանգների հետ առերեսվելով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 423 անգամ
Լրահոս
Մենք ունենք ադեկվատությունը կորցրած առաջնորդ․ Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանի մասին Պատերազմի եռագլուխ դեւը Փաշինյան-Ալիև-Էրդողան դևն է. Քրիստինե Վարդանյան Քաղաքացին պետք է ընտրի անվտանգային երաշխիքով և արժանապատվության վրա հիմնված խաղաղություն․ Զաքարյան Հորմուզի նեղուցը խիստ վերահսկվում է Իսրայելն անվտանգությունն օգտագործում է որպես պատրվակ՝ նոր հողեր զավթելու համար․ Ֆիդան ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների հավելավճարները կփոխվեն Յուրաքանչյուր երկրի համար ամենամեծ սպառնալիքն անհաջող առաջնորդն է․ Ռոբերտ Քոչարյան Մարիա Կարապետյանը հաստատում է, որ արցախցիները բռնի տեղահանվել են էթնիկ զտումից փրկվելու համար American Airlines-ը հայտարարություն է տարածել Արման Ծառուկյանին ինքնաթիռից հեռացնելու վերաբերյալ Դատախազությունը պահանջում է Վրթանես Հակոբյանից հօգուտ պետության բռնագանձել 1 անշարժ,4 շարժական գույք Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը Փաշինյանենք միլիարդներ են ծախսել մի խայտառակ ծրագրի համար․․․ Արմենուհի Կյուրեղյան (video) Մարդիկ պետք է հասկանան, որ վտանգի տակ ենք․ Փաշինյանը մնաց՝ երկիր չենք ունենա․ հարցում (video) «Ձեզնից խոսե՛ք․․ թուրք եք տեսնում, կուրծք եք բացում»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) «Թույն ու թարախով ապրած շորթո՛ղ, բոմժությունից խոսելուց առաջ քո շանգյալներին տեր կանգնի»․ Շահինյան (video) Ղեկավար դառնալուց առաջ բժշկական ստուգում պետք չէ՞, կիսահիվանդն է կառավարում. քաղաքացին` Քոչարյանին (video) «Ես շուն պահող եմ,բայց դրան շան տեղ մի դրեք»․Ռոբերտ Քոչարյանի կոշտ պատասխանը՝ Փաշինյանի վիրավորանքին (video) «Էս խուլիգան խունտան քրեորեն պատժվելու՞ է»․ քաղաքացին՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Ռոբերտ Քոչարյանի դիպուկ պատասխանը քաղաքացու պահանջին (video) Ռոբերտ Քոչարյանը բացահայտեց՝ ինչու էր Փաշինյանը երեկ իրեն կորցրել․․․․ (video) Շատ ժամանակ չունենք․ Քոչարյանը շատ կարճ ժամանակում այդ հարցը լուծելու է․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Ժողովու՛րդ, 3 քայլ ենք անում ու սրանց հարցը լուծում․ Իշխան Սաղաթելյան (video) Ես ձեզ ասում եմ՝ թմրամոլությունը հիմնահատակ վերացնելու ենք․ Աննա Գրիգորյան (video) «Պատերազմի եռագլուխ դև դու՛ ես ու քո․․․»․ Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին (video) Շանտաժ է անում, լավա օրն էլ չի ասում պատերազմի, հիմա էլ ռայոններն ընկած քարտեզ ա բաժանում․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am