Վատ լուրեր Եգիպտոսից. կրակել են ոստիկանության մեքենայի վրա. զոհ և վիրավորներ կան
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անհայտ անձինք հարձակում են գործել ոստիկանական ավտոմեքենայի վրա: Ճանապարհամերձ հատվածից ոստիկանության մեքենայի վրա կրակոցներ արձակելու հետևանքով մեկ ոստիկան մահացել է, երեքը՝ վիրավորվել: Այս մասին հայտնել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
