«Պողոսյանին դանակահարելուց հետո նա հարձակվել է նաև աշխատակցուհու վրա». նոր մանրամասներ

Հոգեբան Սամվել Խուդոյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ինքը  30 տարի զբաղվում է  փսիխոթերապիայով և նման բան առաջին անգամ եմ լսում։ Նման հիվանդները նույնիսկ վեճ չեն ունենում, հարաբերություններն այնքան ներդաշնակ են, որովհետև առանց այդ հարաբերությունների՝ ի՞նչ այցելություն: Սպանված հոգեբան Ռուբեն Պողոսյանն իրենց ամբիոնի պրոֆեսոր էր, ուներ փսիխոթերապիայի 20 տարվա փորձ, պրոֆեսիոնալ էր։ «Նա մեղմ, հանգիստ, հոգատար, ջերմ անձնավորություն էր»,- ասաց նա։ «Այդ հիվանդի ագրեսիվ վարքը կարող էր պայմանավորված լինել այլ հանգամանքով:Դրսում կամ ընտանիքում, մի ուրիշ իրավիճակում խոշոր սթրես է եղել մարդու հետ, ինչը նրա մեջ յուրահատուկ աֆեկտիվ վիճակ է ստեղծել, և իր ագրեսիան թափել է նրա վրա, ում վրա կարողացել է։ Այստեղ հետաքրքիր է, որ այդ տղան հարձակվել է նաև աշխատակցուհու վրա։ Այսինքն՝ Պողոսյանին դանակահարելուց հետո նա հարձակվել է նաև աշխատակցուհու վրա, ով նրան հարվածել է, որից հետո սա փախել է։ Այսինքն՝ ներքին ագրեսիվության ինչ-որ պոռթկում կարող է եղած լինել։ Իհարկե, հետաքննությունը ցույց կտա։ Կարող է զուտ կենցաղային էլ ինչ-որ հարց լինել, օրինակ՝ պահանջներ հոգեբանից կամ հիմնարկից․ հետաքննությունը ցույց կտա»։ Հոգեբանն ընդգծեց, որ հիվանդի ախտորոշումն էլ հայտնի չէ, որովհետև ախտորոշումն իմանում է հենց ինքը՝ հիվանդին բուժող մասնագետը. «Բայց այն, որ հայտարարվեց՝ նա հոգեբույժի վերահսկողության տակ է, դեղորայքային բուժում է ստանում, նշանակում է, որ հոգեկան հիվանդության հետ գործ ունենք։ Հետաքրքիրն այն է, որ նա 3 տարի այցելել է Ռուբեն Պողոսյանին, այդ երեք տարվա ընթացքում ի՞նչ եղավ հենց այդ օրը, այդ ինչպե՞ս եղավ։ Վճարումն այնպես չէ, որ դու ամբողջ կուրս ես վերցնում, վճարում ես ամեն հանդիպման համար։ Այսինքն՝ եթե 3 տարի մարդը եկել է, ուրեմն՝ գտել է, որ այդ մարդն իրեն օգնում է, իրեն պետք է, և ջերմ հարաբերություններ պետք է որ հաստատված լինեն։ Դրական կապը եղել է, հակառակ դեպքում նա 3 տարի հաստատ չէր այցելի, և ես ենթադրում եմ, որ նրա մոտ գիտակցության խանգարում՝ աֆեկտիվ վիճակ կարող է եղած լինել»։

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am