Ընդդիմության ամենամեծ սխալը․ արվեց այն, ինչը ձեռնտու էր Նիկոլ Փաշինյանին

Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակությունը քաղաքական մտքի իսպառ բացակայության և անտեղի հուզականության հետևանք էր։

Իշխանությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ցուցաբերեց ամենանողկալի պահվածքը, որ երբեևէ կարելի էր պատկերացնել։ Իշխանավորների հորթային հրճվանքով ծափերը ո՞ւմ կամ ինչի՞ համար էին՝ Արցախի հարցի փառավոր տապալմա՞ն, Ալիևի հինգ հայտնի պահնջներն ընդունելու՞, խորհրդարանի դիմաց հավաքված հազարավոր քաղաքացիների՝ <<Առանց Նիկոլ Հայաստան>> կոչերի՞․․․․
Արցախի ինքնորոշման գործընթացի տապալման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի պատասխանը պարզագույն կրուտիտ էր, ինչը նա շարունակաբար արել է 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո։ Ամեն ինչում նախկիններն են մեղավոր։ Իրավիճակն անշրջելի էր, ոչինչ փոխել կամ ավելի հայանպաստ արդյունք ունենալ հնարավոր չէր։ Արցախի հարցի՝ հետագա կարգավիճակի վերաբերյալ Փաշինյանի մոտեցումը ինքնորոշման նշաձողի իջեցումն է, ինչի մասին ինքն անձամբ է հայտարարել։

Նիկոլ Փաշինյանը թվարկված բոլոր ձախողումները փորձեց նորից բարդել նախկինների վրա՝ մեջբերելով Սերժ Սարգսյանի՝ 2018 թվականի ապրիլին ԱԺ-ում հնչեցրած ելույթը։ Փաշինյանն ուղղակի ստեց, որովհետև այդ ելույթում կարգավիճակի նշաձողի իջեցման մասին որևէ խոսք չկա՝ ի հակառակ Փաշինյանի այն պնդման, թե Արցախի ինքնորոշումից հրաժարվելու պահանջ վաղուց էր դրված, և այդ մասին խոստովանել է Սերժ Սարգսյանը։ Սերժ Սարգսյանը նման <<խոստովանություն>> երբևէ չի արել։ Իսկ վերջում, երբ ընդդիմությունը անհասկանալի կերպով լքեց դահլիճը՝ հրաժարվելով լսել Նիկոլ Փաշինյանի՝ <<հենց հիմա աննխադեպ բացահայտում է լինելու>> նախաբանով սկսվող ճառը, ԱԺ նիստը Ալեն Սիմոնյանի կողմից ընդհատվեց ընդմիջմամբ։ Ընդմիջումից հետո նիստը չշարունակվեց, գրանցված բոլոր իշխանական պատգամավորները հանեցին իրենց հարցերը, իսկ Նիկոլ Փաշինյանը իր խոստացած <<դարի բացահայտումը>> այդպես էլ չարեց։ Եթե իսկապես հիմնավոր ասելիք կար արցախյան բանակցությունների գործընթացի մութ կողմերի վերաբերյալ, որպես պետության առաջնորդ՝ կարող էր և պարտավոր էր ներկայացնել՝ անկախ այն հանգամանքից՝ ընդդիմությունը դահլիճում էր, թե ոչ։ Այդ հիմնավորումները պետք էին հանրությանը, խորհրդարանի դիմաց հավաքված ժողովրդին, եթե Փաշինյանն ասելիք ուներ, թող խոսեր։

Ինչ վերաբերում է ընդդիմությանը․ դահլիճը լքելու ակցիան շատ վատ էր մտածված։ Շատ թույլ էր նաև հնչեցված տեքստը, որտեղ, բացի վարչապետի հրաժարականի պահանջից, այլ միտք չկար։ Մասնավորապես չկար պահանջ, թե ինչ քայլեր պետք է կատարի իշխանությունը՝ ի դեմս նոր վարչապետի, որը ենթադրաբար պետք է փոխարինի Նիկոլ Փաշինյանին՝ նրա հեռանալու դեպքում։

Վերջապես, եթե ընդդիմադիր պատգամավորը մեղադրանք է հնչեցնում, վարչապետն էլ պատասխանում է՝ մեղադրելով նախկին իշխանությանը, այսինքն՝ ներկա ընդդիմությանը, ապա նման իրավիճակում դահլիճը լքելը  անիմաստ քայլ էր։ Ընդդիմադիր պատգամավորները պարտավոր էին մինչև վերջ մնալ ԱԺ դահլիճում և ԱԺ ամբիոնը օգտագործել պայքարի համար՝ փոխլրացնելով դրսում հավաքված ժողովրդի պայքարը։ Նրանք պարտավոր էին հակադարձել Նիկոլ Փաշինյանին ՝ ապացուցել, որ նա ստում է, որ նախկինում երբեք ինքնորոշման գաղափարից հրաժարվելու հարց չի եղել, և պահանջ դնեին, որ հիմա էլ ինքնորոշումը պետք է լինի բանակցային օրակարգի առանցքային հարցը։ Բայց ընդդիմությունը, պայքարելու փոխարեն, որոշեց հեռանալ։ Արդյունքում ընդդիմությանը ընդամենը հաջողվեց տապալել ԱԺ նիստը, ինչն առավել ձեռնտու էր Նիկոլ Փաշինյանին ու իշխանությանը։ Իսկ շարժմանը ոչինչ չտվեց։
Ի դեպ, ԱԳՆ շենքում Արցախի դրոշի տեղադրումը էմոցիոնալ առումով դրական էր, բայց քաղաքական ձեռքբերում չէր։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 7137 անգամ
Լրահոս
Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am