ՀՀ քաղաքացու որդին՝ Ռուսաստանում ԱՄՆ դեսպան. Ադրբեջանում հիստերիա է բարձրացել

«Փաստ» թերթը գրում է. «Երկու օր առաջ Սպիտակ տունը Ջոն Հանթսման կրտսերի թեկնածությունն է առաջադրել ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնի համար: Ներկա դեսպան Ջոն Թեֆտն աշնան սկզբին հրաժեշտ է տալու իր պաշտոնին, որն զբաղեցնում է 2014 թվականից: ՌԴ ԱԳՆ-ն արդեն հավանություն է տվել Հանթսման կրտսերի թեկնածությանը: «Մենք հավանություն ենք տվել՝ հրաշալի իմանալով պարոն Հանթսմանի կենսագրությունը, հասկանալով, որ նա մեծ պրոֆեսիոնալ է, մարդ, ով ունի հաստատուն համոզմունքներ եւ շատ փորձառու է»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: Հանթսմանի առաջադրումը հիստերիայի ալիք է բարձրացրել Բաքվում: Խնդիրն այն է, որ նրա հորը՝ Ջոն Հանթսման ավագին ժամանակին շնորհվել է ՀՀ քաղաքացիություն՝ 1988 թ. ավերիչ երկրաշարժից հետո մեր երկրին ցուցաբերած մեծ աջակցության համար: Երկրաշարժից հետո Հանթսման ավագը խորհրդային իշխանություններին ֆինանսական օգնություն էր առաջարկել, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո արդեն անկախ Հայաստանին միջոցներ էր տրամադրել՝ Գյումրին ու Սպիտակը վերականգնելու համար: Նա բազմիցս եղել է Հայաստանում (Ադրբեջանում հաշվել են՝ ավելի քան 40 անգամ): Հայաստանում բարեգործական գործունեություն իրականացնելու համար նրան շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, նաև «Մեսրոպ Մաշտոց» շքանշան: Հընթացս նշենք, որ 80-ամյա Հանսթման ավագն իր 1.1 մլրդ դոլար կարողությամբ ներառված է Forbes-ի՝ աշխարհի մեծահարուստների ցուցակում: Յուտա նահանգում մորմոնների եկեղեցու հիմնադիրների ուղիղ շառավիղն է: 1982 թ. հիմնել է Huntsman Chemical ընկերությունը, որը ներառում է ավելի քան 34 քիմիական ընկերություն: Ու ահա Բաքվում խիստ մտահոգվել են՝ ՀՀ քաղաքացու որդին լինելու է ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպանը: «Զարմանալի վիճակ է ստեղծվել՝ Մոսկվայում հայկական լոբբիի համար հայտնվում է հզորագույն դաշնակից՝ ի դեմս Միացյալ Նահանգների դեսպանի»,- գրում է ադրբեջանական մամուլը: Իսկ վերջին շրջանում Ռուսաստանում հայկական լոբբին դարձել է Ադրբեջանի գիշերային մղձավանջը: Աջ ու ձախ հոդվածներ ու վերլուծականներ են տպագրվում այն մասին, թե ինչպես է ռուսահայությունը քար նետում ռուս-ադրբեջանական բոստանն ու խաթարում նրանց ռազմավարական գործընկերությունը: Մի ուշագրավ փաստ էլ: Չգիտես ինչու, ադրբեջանական մամուլում ներկայացված է, թե իբր Ջոն Հանթսման կրտսերը եղել է ՀՀ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպանը: Սակայն նման բան չկա: Նա դեսպան է եղել Սինգապուրում եւ Չինաստանում, բայց ոչ Հայաստանում: Եվ այս կեղծ լուրը շրջանառության մեջ դնելով, իրենց զարմանքն ու մտահոգություն են հայտնում մեկ այլ հանգամանքի առթիվ եւս: «Մի զարմանալի ավանդույթ կա, որի համաձայն Երեւանում այլ երկրների դեսպաններն այլ պաշտոնի անցնելուց հետո էլ ոչ միայն պահպանում են ջերմ զգացումները Հայաստանի նկատմամբ, այլեւ ամեն կերպ փորձում պաշտպանել նրա շահերը: Այդպես եղել է ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Անրի Կյունիի (2002–2006 թթ.) դեպքում, ով նույնիսկ գիրք է գրել՝ «Հայաստան. մի ժողովրդի ոգին» և անցած տարի կայացած շնորհանդեսի ժամանակ վիրավորել Ադրբեջանին: ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսն էլ պաշտոնից հեռանալուց հետո արդեն հայտարարել է, որ ԼՂՀ-ն պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, ինչը Հայաստանին շատ է ուրախացրել: Իսկ ՀՀ-ում ԱՄՆ մեկ այլ նախկին դեսպան Ջոն Հանթսման կրտսերն ընդհանրապես ՀՀ քաղաքացու զավակ է»,- չարակամությամբ գրել է մամուլը»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am