Որպեսզի մարդիկ տարբերեն իրական իրողությունը Հ1–յան իրողությունից

«Փաստ»-ի հյուրն է Ազգային ժողովի պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը – Պարոն Գորգիսյան, Դուք հայտարարեցիք, որ Ձեր խմբակցությունը նպատակ ունի Ազգային ժողովում հանդես գալ ԵՏՄ–ից մեր երկրի դուրս գալու առաջարկով: Ուժի մե՞ջ է այդ որոշումը: – Դաշինքում քննարկվում է այդ հարցը: Բայց դեռևս վերջնական որոշում չունենք: Եվ հիշեցնեմ, որ դաշինքում բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսով: – Իսկ ին՞չ եք կարծում` Ազգային ժողովում կանցնի՞ ձեր առաջարկությունը, եթե այն անեք: Դրան ինչպե՞ս կվերաբերվեն մյուս կուսակցություններից Ազգային ժողովի ձեր գործընկերները: – Չեմ կարող ասել: Պարզապես պետք է տեսնենք, թե ԵՏՄ մտնելու հարցում ինչպիսի դիրքորոշում են ցուցաբերել մյուս այդ քաղաքական ուժերը: Հիշենք, որ ընդամենը յոթ պատգամավոր դեմ քվեարկեց այդ նախագծին: Նրանցից մի մասն էլ «Ելք» խմբակցությունից էին: – Այդ դեպքում դա իմիտացիոն գործընթաց չի՞ լինելու, երբ կանխավ հայտնի է, որ այն չի անցնելու: – Դա լրջագույն քայլ է լինելու քաղաքական ուժի համար, որն իր դիրքորոշումն է արտահայտում պետության ճակատագրի վերաբերյալ: – Իսկ ի՞նչ եք կարծում` ժողովրդի մոտ դա ինչպե՞ս կընդունվի: Որովհետև մեր ժողովուրդը չափազանց ռուսասեր է, անգամ` անտրամաբանական ռուսասեր: – Դա միֆ է: – Ինչո՞ւ եք այդպես կարծում: – Որովհետև անգամ առօրյա շփումներից հասկանում ես, որ, իրոք, կա զանգված, որը Հանրապետական կուսակցության քարոզչության ազդեցության տակ մտածում է, թե առանց Ռուսաստանի մեր ժողովուրդը կորած է: Եվ դա այն զանգվածն է, հավանաբար, որն ընտրել է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Բայց Հայաստանում կան նաև համարժեք մտածողություն ունեցող մարդիկ, ովքեր պարզ պատկերացնում են իրավիճակը: Եվ այս մարդիկ տեսան, թե հենց վերջին իրադարձությունների ժամանակ ինչքանով ոտնահարվեցին Հայաստանի շահերը Ռուսաստանի կողմից, անգամ ստորացվեց մեր երկիրը: Իսկ ամենաթարմ դեպքն էլ այն է, երբ վերջերս վարորդական իրրավունքի պատրվակի տակ փաստորեն ռուսաց լեզուն պարտադրվում է մեր երկրին որպես երկրորդ պետական լեզու: Եվ փաստորեն իրավիճակն այսպիսին է` մենք անդամ ենք մի կառույցի, որտեղ մեզ հետ հաշվի չեն նստում, մեր շահերն այդ կառույցի մեջ հաշվի չեն առնվում: Եվ այդ կառույցի մեջ ընդգրկվելով, դեռևս ոչինչ չենք շահել` ի հակադրություն խոստումների, որ մեզ համար այդ կառույցը շահեկան է լինելու: – Իսկ եթե նկատի ունենանք, որ մեր տնտեսությունն ադապտացված է ռուսական շուկայի՞ն… – Ամեն օր այդ մասին խոսելով` փորձում ենք տվյալ գիտակցությունը տարածել, որպեսզի մարդիկ հասկանան ու տարբերեն իրական իրողությունը Հ1–յան իրողությունից: Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am