Երևանում հայտնի հոգեբանի մահվան փաստով հետախուզվող 34-ամյա կասկածյալին Կենտրոնի ոստիկանները հայտնաբերել են

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հետախուզում է հայտարարվել Երևան քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի 8/1 շենքի բնակիչ՝ 34-ամյա Հրանտ Համբարձումյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի /դիտավորությամբ առողջության ծանր վնաս պատճառելը, որն առաջացրել է մարդու մահ/ հատկանիշներով։ Երեկ՝ հուլիսի 20-ին, քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը հետախուզում հայտարարի Հ. Համբարձումյանի նկատմամբ և որպես խափանման միջոց, ընտրվի կալանք։ Դատավորը դռնփակ դատական նիստն անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով, որոշել է բավարարել քննչական մարմնի միջնորդությունը և Հ. Համբարձումյանի նկատմամբ հայտարարվել հետախուզում։ Եթե նա հայտնաբերվի կամ մեղայականով ներկայանա քննչական մարմին, նա տեղափոխվելու է Նուբարաշենի բանտ, որից հետո քննիչը կրկին դիմելու է միջնորդությամբ՝ դատարան՝ խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու նպատակով։ Հ. Համբարձումյանը կասկածվում է հուլիսի 17-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործող «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի ղեկավար, ճանաչված հոգեբան Ռուբեն Պողոսյանին նշտարով մի քանի անգամ գլխի և դեմքի մասում ծանր վնասվածքներ պատճառելու մեջ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այսօր, վաղ առավոտյան ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվող 34-ամյա Հ. Համբարձումյանին, ում արդեն տեղափոխել են ոստիկանության Կենտրոնական բաժին և չի բացառվում, որ նրան կտեղափոխեն դատարան՝ խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու նպատակով։ Ավելի վաղ ֆոտոլրագրողը հայտնել էր, որ հուլիսի 19-ին Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում վիրահատության էր ենթարկվել հայտնի հոգեբան, 70-ամյա Ռուբեն Պողոսյանը։ Հուլիսի 17-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պողոտայում գտնվող «Այգ» հոգեբանական կենտրոնի իր գրասենյակում Ռ. Պողոսյանը, ով նաև ճանաչված հոգեբանության դոկտոր, պրոֆեսոր էր, մարմնական վնասվածքներով, հիմնականում՝ գլխի և դեմքի մասում, տեղափոխվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Հետախուզման մեջ գտնվող 34-ամյա Հրանտ Համբարձումյանն է ee Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am