Ես էդ քայլն արեցի, որ թուրքերն իմանան՝ մեր դուխը տեղն ա, մենք չենք պարտվել

«Հրապարակ» թերթը գրում է. «Անցյալ տարի՝ 2021 թ․ նոյեմբերի 13-ին, Ստեփանակերտի բնակիչ Նորայր Միրզոյանը Շուշի-Բերձոր ճանապարհին նռնակ էր նետել ադրբեջանցիների ուղղությամբ։ Միրզոյանը ծնունդով Շուշիից է, բնակվում է Ստեփանակերտում։ Երեկ նրան հանդիպեցինք Ֆրանսիայի հրապարակում․ եկել էր՝ մասնակցելու ընդդեմ Փաշինյանի եւ հանուն Արցախի ցույցերին։ Նա մեզ հետ զրույցում նախ բացատրեց, թե ինչն էր դրդել իրեն գնալ նման քայլի՝ նռնակ նետել ադրեջանցիների վրա։

«Շատ պատճառ կա։ Ես Քարինտակից եմ, Շուշիից եմ, դա մեր խաչմերուկն ա, ես էդ քայլն արեցի նրա համար, որ թուրքերն իմանան՝ մեր դուխը տեղն ա, մենք չենք պարտվել էս պատերազմում, պարտվել ա կառավարությունը, ղեկավարությունը։ Լյուբոյ զինվոր՝ Ղարաբաղից, Հայաստանից, պատրաստ է նույն բանն անել, ինչ որ ես եմ արել։ Մեզ համար ցավալի ա, որ մենք էդ ճամփով անցնում էինք, ու մեզ քրֆում էին։ Դե, ես արեցի, էլի, արեցի մեր հայ տղու համար»,- ասաց Միրզոյանը՝ նկատի ունենալով, որ դրանից մի քանի օր առաջ՝ նոյեմբերի 8-ին, նույն հատվածում ադրբեջանցիները հայ երիտասարդի՝ Մարտիկ Երեմյանին էին խփել։


- Իսկ դրան ի՞նչ հետեւեց։ Կադրերում երեւում է, որ Ձեզ ռուս խաղաղապահները տանում են։

- Ռուս խաղաղապահներն ինձ «սռազու» վերցրին, թուրքի ձեռքը ես չեմ ընկել, այսինքն՝ իրենք ինձ պաշտպանեցին, հետո բաց թողեցին տուն։

- Որտե՞ղ եք բնակվում հիմա։

- 1988 թվից Ստեփանակերտում ենք ապրում, մինչեւ հիմա էլ էնտեղ եմ ապրում։

- Հիմա էլ մասնակցում եք ընդդեմ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքներին։ Նո՞ր եք միացել այս շարժմանը։

- Ես միշտ էլ իրան դեմ եմ եղել՝ 2018 թվից, հետո նոյեմբերի պատերազմը, փաստաթուղթը որ եղավ՝ իր ստորագրությամբ, ես իրեն միշտ դեմ եմ եղել, որովհետեւ ինքը ժուռնալիստ ա, ինքը պոլիտիկ չի, ինքը հայ չի, հայավարի չի մտածում։ Էս պատերազմն էլ, որ կրվել ենք, սաղ իրա պատճառով ա, որովհետեւ 1992 թվին ես կռվել եմ Շուշիում, մենք ազատագրել ենք, մենք տակից ենք բարձրացել։ Բայց հիմա իրենք քայլելով եկան՝ վերցրին մեր Քարինտակը, մեր Շուշին․․․

- Կարծում եք՝ Շուշին հանձնե՞լ են, թե՞ գրավեցին, քանի որ մեր ուժերը չբավականացրին պահել։

- Մենակ Շուշին չեն հանձնել, ամբողջ Ղարաբաղը՝ ինչ որ կա, Քելբաջարը, մյուսները սաղ հանձնված ա։ Մենակ Շուշին չի ծախել, սաղ էլ ծախել են, մինչեւ հիմա էլ ծախում են՝ Քարագլուխն ա, մյուսն ա․․․

- Ինչպե՞ս եք հիմա պատկերացնում Արցախի ճակատագիրը։

- Ես պոլիտիկ չեմ, բայց ասեմ էն, ինչ տեսնում եմ։ Պոստեր կան՝ 200 մետրից հետո բնակչություն ա ապրում, ես պատկերացում ունեմ, որ երեւի ռուսները կմիջամտեն, մինչեւ 2025 թիվը 5 տարվա պայմանագիր ունենք, մի բան պետք ա արած, տենց պետք չի թողած։

- Նիկոլ Փաշինյանի ելույթն Ազգային ժողովում, որ ասաց՝ Արցախի կարգավիճակի նշաձողը պետք է մի փոքր իջեցնել․․․

- Ես ինչքան լսել եմ իրեն՝ իրան ասածները իրան արածների հետ չի բռնում։ Ինքը եկավ Շուշի, Ջդրդուզում կերան-խմեցին, պարեցին, ու վերջում ասում ա՝ Շուշին դժգույն, դժբախտ քաղաք էր։ Իսկ երբ ինքն ընտրվեց, որ եկել էր, ասում էր՝ ամենալավ տեղն ա Շուշին, հրաշք ա, Ղարաբաղն առանց Հայաստան չի լինելու։

- Այդ դեպքում ինչո՞ւ այդպես վարվեց Արցախի հետ, Ձեր կարծիքով։

- Որովհետեւ ինքը պոլիտիկ չի, ինքը ազգասեր չի, ինքը պատրիոտ չի, ինքը թուրքի․․․ այսինքն՝ Ալիեւն ինչ գաղափար ունի, ինչ մտածում ա, ինքն էլ էդ ծրագիրն անում ա։ Դրա համար կխնդրեի, որ Նիկոլը հրաժարական տա, զբաղվի իրա գործերով։ Մեզ հարկավոր ա հզոր, հայրենասեր մարդ, որ մեր ազգը ոտքի կանգնեցնի։

- Ընդդիմության հետ հույսեր կապո՞ւմ եք, կհաջողվի՞ նրանց հեռացնել Փաշինյանին, եւ եթե գան իշխանության՝ որեւէ բան փոխել երկրում։

- Երեւի՝ հա, կստացվի մի բան։ Եթե Նիկոլը չլինի, ուրիշ մեկը լինի․․․ Չգիտեմ, ես պոլիտիկ չեմ, մեզ հզոր պոլիտիկ ա հարկավոր, որ մի հատ Ալիեւին դնի տեղը, ասի՝ մեր Ղարաբաղը պետք ա լինի նենց, ոնց որ եղել ա։

- Իշխանական լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, թե ընդդիմությունը Ստեփանակերտից ավտոբուսներով մարդ է բերել Երեւան, որ միտինգի մասնակցեն։

- Մենք մեր մեքենայով ենք եկել, շատ ցանկացող կար, որ Ղարաբաղից գային էստեղ, բայց էսօրվա դրությամբ Ղարաբաղն էն վիճակում ա, սաղս էլ ծառայության մեջ ենք, չեն կարում պոստը լքեն՝ գան։

- Մի քանի օր առաջ Արայիկ Հարությունյանն էր հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո հայտարարեց, որ Արցախի կարգավիճակի վերաբերյալ որեւէ փաստաթուղթ չեն պատրաստվում ստորագրել։ Դուք հավատո՞ւմ եք սրան։

- Արայիկ Հարությունյանը մեր նախագահն ա, Արայիկ Հարությունյանն արած շատ ունի մեր ազգի, մեր Ղարաբաղի համար։ Ես չգիտեմ՝ էդ պոլիտիկան ոնց ա, բայց Արայիկ Հարությունյանին ես հարգում եմ եւ հավատում եմ նրան, իսկ ինչ մնում ա՝ գալիս ա, Նիկոլի հետ ստորագրում ա ինչ-որ բաներ, երեւի ձեւն ա տենց, էլի։ Բայց օբշի Արայիկ Հարությունյանը հա՛մ կռված տղա ա, հա՛մ մեր հայն ա․․․

 

- Բայց իրեն էլ են մեղադրում, ասում են՝ ինքն էլ է մեղավոր, որ Արցախի մի մասը հանձնել են։

- Դե, սաղս էլ մեղավոր ենք՝ ես էլ, դու էլ, որ ղարաբաղյան պատմությունը տենց դառավ։ Դե, միանշանակ, երեւի մեղավորություն կունենա՝ նախագահ մարդ ա։ Էս հարցի շուրջ, երեւի, լյուբոյ հայ էլ պիտի իր մեղքը վերցնի իր վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 444 անգամ
Լրահոս
«Փաշինյանի այսօրվա խոսքում հուսադրող մի բան կար». Ժաննա Ալեքսանյան Հայաստանի համար ավելի արդյունավետ է կիսանախագահական համակարգը․ Ռոբերտ Քոչարյան Այդ աթոռի տերը իրենք չեն․ Ռոբերտ Քոչարյան Կիրանց գյուղում Հայաստանը և Ադրբեջանը բաժանող պատը «խաղաղության» խորհրդանիշ չէ․ Ռոբերտ Քոչարյան Ավտովթար՝ Դիլիջանի թունելում, վիրավոր կա, երթևեկությունը թունելում ժամանակավորապես դադարեցվել է Մենք ունենք ադեկվատությունը կորցրած առաջնորդ․ Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանի մասին Պատերազմի եռագլուխ դեւը Փաշինյան-Ալիև-Էրդողան դևն է. Քրիստինե Վարդանյան Քաղաքացին պետք է ընտրի անվտանգային երաշխիքով և արժանապատվության վրա հիմնված խաղաղություն․ Զաքարյան Հորմուզի նեղուցը խիստ վերահսկվում է Իսրայելն անվտանգությունն օգտագործում է որպես պատրվակ՝ նոր հողեր զավթելու համար․ Ֆիդան ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների հավելավճարները կփոխվեն Յուրաքանչյուր երկրի համար ամենամեծ սպառնալիքն անհաջող առաջնորդն է․ Ռոբերտ Քոչարյան Մարիա Կարապետյանը հաստատում է, որ արցախցիները բռնի տեղահանվել են էթնիկ զտումից փրկվելու համար American Airlines-ը հայտարարություն է տարածել Արման Ծառուկյանին ինքնաթիռից հեռացնելու վերաբերյալ Դատախազությունը պահանջում է Վրթանես Հակոբյանից հօգուտ պետության բռնագանձել 1 անշարժ,4 շարժական գույք Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը Փաշինյանենք միլիարդներ են ծախսել մի խայտառակ ծրագրի համար․․․ Արմենուհի Կյուրեղյան (video) Մարդիկ պետք է հասկանան, որ վտանգի տակ ենք․ Փաշինյանը մնաց՝ երկիր չենք ունենա․ հարցում (video) «Ձեզնից խոսե՛ք․․ թուրք եք տեսնում, կուրծք եք բացում»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) «Թույն ու թարախով ապրած շորթո՛ղ, բոմժությունից խոսելուց առաջ քո շանգյալներին տեր կանգնի»․ Շահինյան (video) Ղեկավար դառնալուց առաջ բժշկական ստուգում պետք չէ՞, կիսահիվանդն է կառավարում. քաղաքացին` Քոչարյանին (video) «Ես շուն պահող եմ,բայց դրան շան տեղ մի դրեք»․Ռոբերտ Քոչարյանի կոշտ պատասխանը՝ Փաշինյանի վիրավորանքին (video) «Էս խուլիգան խունտան քրեորեն պատժվելու՞ է»․ քաղաքացին՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Ռոբերտ Քոչարյանի դիպուկ պատասխանը քաղաքացու պահանջին (video) Ռոբերտ Քոչարյանը բացահայտեց՝ ինչու էր Փաշինյանը երեկ իրեն կորցրել․․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am